▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՊՆ-ն զինվորի բուժման համար փող չունի, որովհետև ՊՆ-ի ֆոնդից օգտվում են հետախույզ հայր ունեցողները

2014 թ-ի հունվարի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:30-ի սահմաններում Երևան քաղաքի Հալաբյան 35 շենքի բնակիչ, 24-ամյա Գոռ Հովհաննիսյանը, վարելով Mercedes Benz մակնիշի 19 CC 199 համարանիշի ավտոմեքենան, Հրաչյա Քոչար փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել թիվ 19 շենքի մոտ տեղադրված երկաթյա աղբարկղերին,որոնք հարվածից շպրտվել են, և կոտրվել են 19 շենքի տակ գործող ՍՊԸ-ներից մեկի ապակիները,այնուհետև բախվել ծառերին:

Վթարի հետևանքով վարորդ Գ. Հովհաննիսյանն ու նրա ուղևոր Վահագ Ներսիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղից էլ Վ. Ներսիսյանը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Վթարի վայրում հայտնաբերվել են նաև ձեռքի 3 մատներ, որոնք, ըստ հավաքվածների՝ վթարի հետևանքով վիրավորներից մեկի ձեռքի պոկված մատներն են:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Գ. Հովհանիսյանն աշխատում է «Դոկտոր» ավտոտեխսպասարկման կետում՝ որպես գազաբալոն տեղադրող: Այդ ավտոտեխսպասարկման տերը Գ.Հովհանիսյանի հայրն է Համլետ Հովհանիսյանը, որը ինքը իրեն «Դոկտոր»  է անվանում,սակայն բժշկության հետ կապ չունի բացարձակ,ըստ իր իսկ բառերի ինքը ԱԱԾ գաղտնի աշխատող է, «Դոկտորն» էլ պետության կողմից տրված ծածկանուն,իր շնորհիվ է ապահովվել Արցախում գաղտնի կապը,իր հետ որպես հետախույզ կարող է համեմատվել միայն խորհրդային հետախույզ «Շտիրլիցը», այն էլ բոլորը գիտեն,որ հավաքական կերպար է,այսինքն` իր նմանը չկա:

Իր մասին գիտեն ՀՀ Բարձրագույն ղեկավարները, հաճախ իրեն կանչում են և խորհուրդ հարցնում,ինքն էլ որպես բարի մարդ,երբ ժամանակ է գտնում չի մերժում, խորհուրդ է տալիս: Այդ իսկ պատճառով էլ այս ավտովթարից հետո վերջինիս բոլոր ծախսերը հոգաց ՊՆ-ն:  Ասում են մեր հետախույզը ՊՆ-էր ներկայացրել փաստաթղթեր, որոնցով որ պարզվել էր, որ Հալաբյան փողոցը դա առաջին գիծ է, իսկ իր որդին ոչ թե հարբած ավտովթարի է ենթարկվել և խեղել ուղևորին, այլ հոր պես մասնակցել է այդ պահին գաղտնի մարտական գործողության ,որի ժամանակ էլ թշնամու կողմից ենթարկվել է հարձակման արկոհոլի չարաշահմանտեսքով և հանուն հայրենիքի հարձակվել է աղբամանների վրա, որտեղ և վիրավորվել է:

Եվ պետք է նշել այս դեպքում, որ ՊՆ-ն մենակ չթողեց իր հետախույզին,և հոգաց և բուժման և տուժողի ծախսերը,ընդհանուր առմամբ 1.400.000 ՀՀ դրամ: Մենք պատմեցինք այս պատմությունը այն պատճառով, որովհետև այժմ համացանցում շահարկվում է սահմանում վիրավորված և բուժոգնության կարիք ունեցող զինվորներին օգնելու խնդիրը և ՊՆ-ի անգործությունը: Ոչ սիրելիներս,ՊՆ-ն անտարբեր չէ,նա գումար է տրամադրում, այն էլ 1.400.000 հհ դրամ միայն իրական հերոսներին,որոնք հարբած աղբամաններ են շուռ տալիս և ծանոթ բարեկամուհի ունեն ՊՆ-ում և մարտական ուղղի գրող Եղվարդում,որոնցով որ պարզվում է,որ հարբած հետախույզը պատերազմի հաշմանդամ է: Իսկ սահմանում վիրավորվածները նրանք հերոսներ չեն, որովհետև վիրավորվել են թշնամու գնդակից և Արցախում: Չունեն  «Դոկտոր» հետախույզ հայր, չունեն փաստաթղթեր,միակը որ ունեն թշնամու գնդակը մարմնի մեջ և խեղված առողջություն:

Հեղինակ` Հովհաննես Եսայան

Asekose.am-ը պատրաստ է հարթակ տրամադրել և ներկայացնել մյուս կողմի տեսակետը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին