▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

27 տարեկանը մեծ տարիք չէ, սպորտը լքելու մտադրություն չունեմ. Մելինե Դալուզյան

newsline.am-ը գրում է. Գյումրեցի ծանրամարտիկ Մելինե Դալուզյանն այսօր նշում է իր ծննդյան 27 ամյակը: Այս առնչությամբ newsline-ը զրուցեց Մելինեի հետ՝ տեղեկանալու նրա ապագա անելիքների մասին: 

Ինչպես փոխանցեց ծանրամարտիկը, ինքն առաջիկայում ունի մեկ նպատակ՝ պատվով ներկայացնել Հայաստանը աշխարհի կայանալիք առաջնությունում:

Մելինե Դալուզյանը նշեց, որ 27 տարեկանն այն տարիքը չէ, որ ինքը լքի ծանրամարտը: Սպորտսմենը նշեց, որ ինքը նախկինում դադար էր վերցրել ստացած վնասվածքների պատճառով, և քանի որ առողջական վիճակն արդեն լավ է՝ մտադրություն չունի դուրս գալ սպորտից: 

«Սպորտը լքելու մտադրություն չունեմ: 27 տարեկանը մեծ տարիք չէ: Կան 35 տարեկան ծանրամարտիկներ, այնպես որ դուրս գալու մտադրություն չունեմ»,- նշեց նա: 

Մելինեն ասաց, որ ծննդյան օրը կնշի տանը՝ ընտանիքի, հարազատների շրջապատում:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին