▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամուսնանալ պատրաստվող 13-ամյա հնդկուհու նամակն իր ուսուցչուհուն ցնցել է ամբողջ աշխարհը

Weeding.am-ը գրում է, որ 13-ամյա հնդկուհին, ում պատրաստվում են ամուսնացնել, հուզառատ նամակ է գրել իր ուսուցչուհին` խնդրելով կանգնեցնել իր հարսանիքը: Նա այս քայլին դիմել է այն բանից հետո, երբ չի կարողացել իր ծնողներին համոզել, որ վերջ դնեն այդ ամուսնությանը: Աղջիկը ուսուցչուհուն գրում է.

«Ես չեմ ցանկանում ամուսնանալ, քանի դեռ չի լրացել իմ 18 տարին, քանի որ ցանկանում եմ գոնե կրթություն ստանալ: Խնդրում եմ, բոլոր հնարավոր միջոցներով կանխեք այդ հարսանիքը»:

Աղջկա հայրը, ում ոչ մի կերպ հնարավոր չէ համոզել, որ աղջկան այդքան վաղ տարիքում չամուսնացնի, պատճառաբանել է, որ վաղ տարիքում ամուսնությունը շատ սովորական բան է: Նա նույնիսկ ասել է, որ շատ մեծ դժվարությամբ են իրենց դստեր համար փեսացու գտել, որովհետև նա արդեն բավականին մեծ է համարվում:

images-wedding-b-500x500

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին