▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաջին տիկնոջ ձեռքն օդում մնաց

hraparak.am-ը գրում է.

Ինչ ուզում եք ասեք, կազմակերպիչները լավ էին աշխատել: Հատկապես Սերժ Սարգսյանն ու իր տիկինն այնպես արժանապատվորեն էին ընդունում հյուրերին, որ սիրտս նրանց հանդեպ «փափկել, նապոլեոն տորթ էր դարձել»: Սիրտս թրթռում էր՝ հանկարծ մի սխալ չանեն, մի անտեղի բան չանեն, ախր իմ երկիրն էին ներկայացնում, բոլորդ էլ երևի նույն զգացումն ունեցել եք, բայց բոլորդ չէ, որ կուզեք խոստովանել: Մի բան ինձ դուր չեկավ: Ախր չեմ էլ հիշում, էդ պատվիրակներից որ մեկն էր՝ Սերժ Սարգսյանի ձեռքը ցավակցաբար սեղմեց, բայց երբ Ռիտա Սարգսյանը ձեռքը մեկնեց, առաջին տիկնոջ ձեռքը օդում մնաց: Տո անշնորհք հայվան, հայկական սովորություն է, ամուսնուն ձեռք ես տալիս, կնոջ ձեռքը օդում թողնու՞մ: Չգիտեմ «էս իմ նկարահանող աչքից բացի ուրիշ աչք էլ նկարահանե՞ց», բայց «ճարումս ճար լիներ», այդ պատվիրակին մի լավ կչափալախեի… Ինչպես նաև նրանց, ովքեր չէին սեղմում Ռիտա Սարգսյանի ձեռքը: ՀԳ Դե հիմա ինչքան ուզում եք ասեք՝ ռիտայական Շամշյան եմ: Սխա՞լ եմ ասում:

Հեղինակ՝ Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին