▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքական հեռուստաալիքը Գալիպոլիի փոխարեն ուղիղ եթեր է հեռարձակել Ծիծեռնակաբերդի միջոցառումը

 

Թուրքական CNBC հեռուստաընկերության ապրիլքսանչորսյան եթերում ուշագրավ դեպք է տեղի ունեցել։
 
Հաղորդավարը կարդացել է Թուրքիայում ընթացող Գալիպոլիի միջոցառման մասին, սակայն տեքստն ուղեկցել են կադրեր՝ Երևանում ընթացող Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումից։
 
Թեև կադրերի վրա «ուղիղ՝ Չանաքքալեից» գրառումն է եղել, կադրերում Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրն է եղել։
 
Թուրքական լրատվամիջոցներն արդեն տեղի ունեցածը սկանդալ են որակել։
Թուրքական CNBC հեռուստաալիքը ապրիլի 24-ին Գալիպոլիի 100-ամյակի միջոցառումն ուղիղ եթեր լուսաբանելու ժամանակ պատահաբար միացրել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրում տեղի ունեցող միջոցառումը։
CNBC-ի հաղորդավարուի ԻՆջե Օզքասնաքը Ծիծեռնակաբերդից սփռվող ուղիղ եթերին զուգահեռ խոսել է Չանաքքալեի ճակատամարտի 100-ամյակի միջոցառման մասին։
Թուրքական հեռուստաընկերության այս «սխալը» մեծ աղմուկ է բարձրացրել Թուրքիայում։
Տեսանյութը դիտելու համար սեղմեք ԱՅՍՏԵՂ։

Թուրքական CNBC հեռուստաալիքի ապրիլի 24-ին Գալիպոլիի 100-ամյակի միջոցառումն ուղիղ եթեր լուսաբանելու ժամանակ ուշագրավ դեպք է տեղի ունեցել։

Երբ հաղորդավարուհի ԻՆջե Օզքասնաքը  խոսել է Չանաքքալեի ճակատամարտի 100-ամյակի միջոցառման մասին, տեքստն ուղեկցել են կադրեր՝ Ծիծեռնակաբերդից՝ Երևանում ընթացող Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումից։

Թուրքական լրատվամիջոցներն արդեն տեղի ունեցածը սկանդալ են որակել։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին