▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրանուշը գնալով անկանխատեսելի է դառնում

Փաստորեն Հայաստանի վերածննդի տնտեսական մեխանիզմը այսօր հնչեց ամենաակարևորագույն նախարարության առջնորդի շուրթերից:

Հայաստան ուղղված տրանսֆերտների կտրուկ կրճատումը, բանկային համակարգի կաթվածահար վիճակը, համատարած կոռուպցիան, անելանելի իրավիճակում հայտնված մարդկանց արտագաղթը, լվացվող փողերի նվազումը` լվացքի մեքենայի անսարքության և փողային զանգվածի կտրուկ նվազումը ստիպում է գտնել արդեն գումարներ հայցելու նոր եղանակներ: Բազմապիսի մարաթոնների ու անարդյունավետ ծրագրեր իրականացնելու համար գումարները պակասել են: Հիմա պետք այդ գումարները մուննաթով ուզել այն նույն մարդկանցից, որոնք մազապուրծ եղած փախել են հենց այդ ուզողների ապաշնորհ իշխանավարման պատճառով: Այսինքն էդ մարդիկ, դեռ պարտք են մեզ ու մեր փառապանծ բանկերին: Տեղի բնակիչները իրենց կոպեկ կոպեկ հավաքած գումարներն են վախենում, որ մի օր հօդս կցնդի բանկերից (նախադեպը ունեցել ենք) , ունիվերսալ պաշտոնյան հիմա էլ պահանջում է, որ սփյուռքը իր գումարները ներդնի մեր բանկային համակարգում, որտեղ մեկ օրում ներդրումը կարելի է արժեզրկել մի 30-40 տոկոսով, հանգիստը անցկացնի մի քանի օլիգարխների կողմից մեջ-մեջ արած և 2 աստղանի հյուրանոցային ծառայությունների մատուցումը 7 աստղանի հյուրանոցի գներով հաշված հյուրանոցային համալիրներում, ֆինանսապես գնդակահարվի ու սնանկացած կրկին փախուստի դիմի` իր հետ տանելով մուննաթ սպասարկումից մնացած հուշերն ու երկու չաշխատող, բայց աշխարհի ամենաթանկ բիոզուգարաններից չօգտվելու մուրազը փորում մնացած էկզոտիկ հուշերը:
Հ. Գ. Այ մարդ, գնացեք էն «սամազվանեց կասմանավտին» գտեք բերեք էլի.... էդպես ավելի զվարճալի էր ու էսքան գաղջոտ չէր,,,

 

Գարիկ Պետրոսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին