▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց «Արի տուր» ծրագիրը

ArmComedy-ն գրում է. ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը երեկ կիսվեց երկրի տնտեսական զարգացման իր տեսլականով, համաձայն որի 1 միլիոն սփյուռքահայ պետք է  $1000 դոլարանոց հաշիվ բացի հայկական բանկերում: Ծրագիրն արդեն ստացել է պաշտոնական «Արի տուր» անվանումը և նրան արդեն կարող է մասնակցել յուրաքանչյուր սփյուռքահայ:

Նախարարը կոչ է արել գումարը իշխանություններին տալու փոխարեն այն վստահել բանկերին, որոնք, ինչպես հայտնի է, Հայաստանում ոչ մի կապ չունեն ո՛չ բարձրաստիճան պաշտոնյաների, ո՛չ էլ նրանց մերձավորների հետ: «Դա ամենևին մեծ գումար չի` մոտավորապես այֆոնուկես: Կարծում եմ հանուն հայրենիքի արժի այդ գումարը դնել բանկ», – նշել է Հակոբյանը, չհստակեցնելով սակայն, թե ինչպես է բանկերի կտրուկ հարստացումը թեթևացնելու խոհարարների կամ ուսուցիչների առօրյան:

«Արի տուր» ծրագրի մասին արդեն արտահայտվել է տնտեսագետ Հրանտ Բագրատյանը: «Պարզ ու հանճարեղ լուծում: Ո՞նց դա իմ մտքով էսքան ժամանակ չէր անցել: Առաջին պոռթկումը իմ դոկտորական կոչումը տիկին Հակոբյանին հանձնելն է, երկրորդը` խնդրել, որ մի քանի մաստեր կլաս անցկացնի մնացած տնտեսագետների համար», – խոստովանեց մի փոքր տխրած Բագրատյանը:

Առավել մանրամասն` սկզբանղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին