▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկական թոք շոուների 10 ամենաանհաջող «հյուրերը»

Մեր օրերում հայկական հեռուստատեսությունում սերիալներից շատ մեկ էլ տարբեր անուններով թոք-շոուներն են, որոնք հատկապես վերջին շրջանում վեր են ածվել նույնիսկ ավելի անբովանդակ ու ցածրագարգ պրոդուկտի, քան այդ չարաբաստիկ սերիալներն են։ Պատճառները շատ են, բայց առանցքայիններից կնշեի մասնավորապես այն, որ թեև այդ շոուների քանակը գնալով ավելանում է, դրանց կարևորագույն բաղադրիչը՝ մասնակիցները, միշտ նույնն են։ Վստահ եմ, որ դուք էլ նկատած կլինեք, որ եթե սուր հասարակակն հնչեղություն ունեցող ինչ որ թեմայի շուրջ նյութի մասին է խոսքը, մի քանի տասնյակ հոգուց բաղկացած մմի խումբ կա, որոնցից մեկնումեկին, կամ նույնիսկ միանգամից մի քանիսին կտեսնես այդ հաղորդման մեջ։ Այնպիսի տպավորություն է, ասես Հայաստանում էլ խելացի մարդիկ չկան ու այդ մի քանի տասնյակ հոգին են, որ օդում՝ կասմանավտ են, ջրում՝ վադալազ և պատրաստ են իրենց հեղինակավոր կարծիքը հայտնել ցանկացած թեմաայի շուրջ։

Մինչդեռ խնդիրը նրանում է, որ իրականում այդ հաղորդումների վրա աշխատող լրագրողներն են հաճախ ալարում իրենց գործը լավ անեն և փոխանակ բազմազանություն ու բովանդակություն մտցնեն, ուշքնումիտքները դնում են շոուի ու արդեն ծանոթ դեմքերին հրավիրելու համար։ Եթե տվյել թոք շոուն նաև ռեյթինգային խնդիր է ունենում, ուրեմն վայն եկել ու տարել ա, որովհետ էդ մի քանի տասնյակի մեջ կան մի քանիսն, ովքեր ուղղակի արհավիրք են ու հանցագործություն է նմաններին եթեր տալը, բայց դիտավորյալ իրենց են բերում, որպեսզի բովանդակային քննարկումը և քննարկվող թեման վերածվեն աքլորակռվի կամ էլ կրկեսի, ինչ է թե շատ մարդ նայի, ոնց են մարդիկ իրար վրա գոռում ու գոչում, կամ էլ մի երկու օր քննարկեն հերթական խեղկատակին, ով չգիտի իրեն ինչպես պահել տեսախցիիկների առջև։ Եթե սրան էլ գումարում ես, որ նման շոուն կարող է ունենալ հաղորդավար, որն ի սպառ զուրկ է մոդերացնելու ու քննարկումը կառավարելու ունակություններից, ուրեմն եթերային բառդակն ու նյարդայնացնող բովանդակությունն ապահովված են։

Եվ այսպես, Ձեզ եմ ներկայացնում մեր հեռուստաեթերի այդպիսի «հյուրերին», ովքեր իրենց ներկայությամբ վնասից բացի ոչ մի օգուտ չեն տալիս ու իջեցնում են հեռուստատեսության ու թոք շոուների մակարդակը։

1. Սոնա Շահգելդյան

Սոնա Շագելդյանը, ով նեղ կռուգերում հայտնի է որպես «Պոլիգլոտ» ու «Ռուսսկախոս», հավանաբար մեր շոու բիզնեսի լավագույն ձայներից մեկն է ու իրոք լավ երգչուհի է, բայց ախր նա ընդհանրապես եթերային կերպար չէ։ Էս մարդը ոչ եթերային խոսք ունի, ոչ եթերային նիստուկաց գիտի, ոչ էլ կներեք, բայց մակարդակ ունի ու բավական է, որ 10 վայրկյան նրան հեռուստատեսությամբ բեմից կամ էլ տեսահոլովակից դուրս հետևես ու Սոնան անպայմանորեն կցնցի իր ինչ որ մի անհեթհեթ խոսքվով, արարքով, կամ էլ իր տեսքով այն աստիճան, որ արդեն մոռանում ես, որ ինքը լավ երգչուհի է ու սկսում ես մտածել, որ քեզ՝ որպես հեռուստադիտողի ձեռք են առնում՝ նման մեկին տաղավար հրավիրելով։

2. Նադեժդա Սարգսյան

Կա եթերային տեսք ասվածը, որը նամանավանդ կնոջ պարագայում ենթադրում է, որ առնվազն ֆենած մազերով է պետք տեսախցիկի առջ ներկայանալ, այն էլ, երբ հանրային դեմք ես։ Մի հատ հիշեք, թե երբ եք տիկին Նադեժդային խնամված մազերով տեսել թոք շոուներում ու այլ հեռուստահաղորդումներում։ Հետո էլ ագրեսին… բավական է, որ ինչ որ բան տիկին Նադյային դուր չգա ու ագրեսսաիայի մի այնպիսի դոզա է դուրս ցայտում մեր էկրաններից, որ թվում է թե վերժի աստվածուհի Նեմեզիդային են հյուր կանչել։

Մի տեսակ երբեք չեմ ընկալել Նադեժդա Սարգսյանի կեցվածքը. այնպիսի տպավորություն է, որ նա վստահ է, որ ինքը ազգային արժեք է, բայց իրեն անարդարացիորեն տեղը չեն բերում ու այդ ազգային արժեքին հարիր պաթոսով ու մեր 3-րդ հարկի հարևան Վարսիկ տոտայի մուննաթով մեկ էլ այնպես կհարձակվի մարդկանց վրա, որ վերջում սպասում ես, որ հաղորդման տիտրերում գրեն «նկարահանումների ժամանակ ոչ մի հյուր չի տուժել»։

3. Կոմիտաս Վարդապետ

Սկզբում շատ լավ էի վերաբերվում Կոմիտաս Վարդապետի հեռուստաեթերներին, բայց երբ դրանք մի տեսակ անդադար դարձան ու Կոմիտաս Վարդապետը սկսեց վրա-վրա «սկանդալային» թողարկումներում հայտնվել, որտեղ կամ ինչ որ ոչ ադեկվատ դեմքերի հետ էր բուռն լեզվակռիվներ տալիս, կամ էլ «мракобесия»-էր զբաղվում, աստիճանաբար սկսեցի վատ վերաբերվել։ Ինձ դուր չի գալիս, որ իմ Եկեղղեցու բարձրաստիճան ներկայացուցիչը վեր է ածվում էժանագին ղժղժոցներով գերհագեցած թոք-շոուների սելեբրիթիի։ Հոգևորականը պետք է ամեն դեպքում մնա իր բարձրունքում, ոչ թե դառնա թոք շուների աստղ։

4. Մամիկոն Խուրշուդյան

Ինձ համար այդպես էլ հանելուկ մնաց, թե Հրուշի նախկին խոսնակի պես մեկին հանուն ինչի են դարձրել թոք-շոուների մշտական հյուր։ Ինքը չստացված խմբագիր ա ինչ որ «Ադի-բուդի» ամսագրի, որի ընթերցողների թիվը սահմանափակվում է Հրուշի էս մինյոնի ընտանիքի անդամներով, բայց թոք շոուներում իրենց այնպես է պահում, ասես տիեզերական իմաստությունների կրող ա, որին շրջապատել են ճղճիմ կերպարներով և նա այդտեղ է, որպեսզի մեծահոգաբար, բայց մի տեսակ անհավես կիսվի իր իր ինտելեկտի ճրագով։ Ճրագն էլ մի ճրագ հո չի, ֆուջիկա ա կենսափիլիսոփայության… իսկ եթե լուրջ, չի կարելի նման դատարկ հեռուստատեսության պես լուրջ հարթակ տրամադրել։

5. Գարիկ Գալիկյան

Եթե անունը Ձեզ ոչինչ չի հուշում, ապա հիշեցնեմ. ինքը «Կիսաբաց լուսամուտների» մեջի էն «փորձագետն ա», ով չգիտեմ ինչ գիտական աստիճան ունի նա՝ իրավաբանությունում, բայց մուննաթի և կիրովականցու ասած «աբայուդնի զրիցի» մագիստրոս ա առնվազն։ Ես ինչքան իրան տեսել եմ, ոչ մի անգամ չի եղել, որ ինքը ինչ որ իրավական գնահատական տա, կամ էլ օգնի հաղորդման հյուրերին, բայց փոխարենը, գրեթե ամեն թողարկման մեջ, որտեղ ինքը մասնակկցում է, տեսել եմ, թե ոնց է ինքը գոռում, մունաթ գալիս ու ինչ որ դալանի շպանայի պես սպառնալից բաներ ասում հաղորդման մասնակիցներին։ Գարիկ ջան, ազիզ ջան, դու կիլդիմ անելու համար չես գնում այնտեղ, այլ օրենքից ու օրենքի դաշտում խոսալու ու խորհուրդներ տալու համար։

6. Մարինե Պետրոսյանը

Տիկին պոետեսսան ունի իր յուրահատուկ ոճը՝ հեռուստալաչառություն, որում նրա հետ այսքան ժամանակ կարողացել է մրցել միայն Լիանա Զուրաբյանը, ով նույն Մարինե Պետրոսյանին նեղը գցեց իր իսկ զենքով՝ լաչառությամբ ու հիստերիկությամբ։ Ըստ էության, այդ ոճը կայանում է նրանում, որ տիկին պոետեսսան կարծիք ունի ամեն ինչի ու ամեն բանի մասին, որը շատ էմոցիոնալ ներկայացնում է, իսկ երբ նրան սկսում են առարկել, ինքը էլ ավելի էմոցիոնալ սկսում ա զուգահեռ գոռգոռալ ու սկանդալ սարքել։ Այնպես որ, եթե մի հաղորդման մեջ կա Մարինե Պետրոսյան & Co, ուրեմն աղմուկն ու ոչ ադեկվատությունն ապահովված են։ Մնում է հասկանալ այդ հողորդումների ադմինիստրատորների լոգիկան, ովքեր չբավարարված այս կանանց ու իրենց ֆրիգիդային պահվածքը դիտավորյալ տեղափոխում են էկրաններ։

7. Գոռ Թամազյան

Եթե սոցիալիստ Ահարոնյանը ուղղակի հիվանդագին երևակայություն ունի, ապա Գոռի էպիկրիզի մասին կարելի է հատորներ գրել։ Մեր մինի-ֆյուրերը ակնհայտորեն ադեկվատ չէ ու վստահ եմ, որ հոգեկան խնդիրների մի ամբողջ ծաղկաբույլ ունի ու դա գաղտնիք չէ ոչ մեկի համար, ով գոնե մեկ անգամ տեսել է, թե ինչպես է Գոռ Թամազյանն իրեն դրսևորում հեռուստահաղորդումների, այն էլ բանաբվիճային թոք-շոուների համար։ Պարոնայք, հասկացանք, որ առաջին անգամը համացանցային բում արեց ու ռեյթինգ թռցրեց, բայց չի կարելի․ չի կարելի է, որովհետև հիվանդ մարդկանց հիվանդությունը ծաղրի ու շահի առարկա չեն դարձնում (իսկ Գոռը հաստատ հիվանդ է), չի կարելի, որովհետև դժվար է պատկերացնել ավելի վանող բան, քան գոռգոռացող Գոռ Թամազյանն է, առավել ևս, երբ այդ վանող բանը ստիպված ես տեսնելու առնվազն մեկ-երկու շաբաթը մեկ։

8. Անի Զախարյան

Մարդ, ով ծաղրի առարկա է դարձրել թե հայ կնոջ, թե քաղաքական գործչի կերպարը։ Այս փնթի ու ոչ այնքան բարձր բարոյական արժեքներ կրող մարդ տեսակը չունի ասելիք ու միակ բանը, որը ընդգրկված է իր հայեցակարգում՝ ծաղրածուություն անելն է։ Եթե նման մարդուն ցույց էս տալիս մի անգամ՝ ծիծաղելի է, երկրորդ անգամ՝ տարօրինակ է, երրորդ անգամ՝ նյարդայնացնող, իսկ 15-րդ անգամից հետո վեր է ածվում անարգանքիի՝ սեփական լսարանիդ ու աշխատանքիդ հանդեպ։

9. Ռուբեն Ահարոնյան

Մարդ կա իրեն Նապոլեոն ա երևակայում, մարդ կա իրեն Աստված է երևակայում, մարդ կա իրենց ընձուխտ է երևակայում, իսկ էս մարդն էլ իրեն քաղաքական շարժման առաջնորդ է երևակայում և դա մեծ հաշվով այդ մարդու խնդիրն է, որովհետև քֆրչի Ռուբիկը ինչքան ուզի կարող է համարել, դրանից ինքը ոչ սոցիալիստական շարժմնան առաջնորդ է դառնում, ոչ էլ այլ դրական բան, այլ մնում ա նույն անշնորհք ու անթասիբ մեկը, ով տեսախցիկների առաջ հայհոյում է մարդկանց։ Իսկ այ երբ նման հիվանդագին երևակայություն ունեցող մարդուն դարձնում են հեռուստաթեթրի աստղ, դա արդեն տվյալ հեռուստահաղորդման ու դրա հանդիսատեսի խնդիրն է, որովհետև առաջինն ապացուցում է, որ ինքը դիտավորյալ ուզում է գժանոցի միջանցքի բազար սարքել, իսկ հեռուստադիտողը ստիպված է նայել այդ ամենին։

10. Սերգեյ Դանիելյան

Յոժի կապիկությունները ոմանց կարող են զայրացնել, ոմանց էլ դուր գալ, դա նորմալ է ու չեմ պատրաստվում քննադատել, ոչ էլ գովել դրա համար, բայց Սերգեյ Դանիելյանը քաղաքացու ամենավատ տեսակն է, որը կարող է լինել, իսկ նրա ծամածռություններն ու ծաղրը ամեն ինչ են, բացի կառուցողական քննադատությունից։ Նա ծաղրի է ենթարկում այնպիսի բաներ, որոնց վրա հիմնված է ցանկացած պետություն՝ հենց պետություն, եկեղեցի, ժողովուրդ, ազգ, մարդ։

Յոժն իրականում թքած ունի բոլոր խնդիրների վրա, որովհետև ինքը այդ արատավոր հասարակության ամենաինքնատիպ արգասիքներից ա։ Ինքը ծաղրում ա հային ու ամեն հայկականը ոչ թե նրա համար, որ ուզում ա, որ ուղղվեն մեր երկրի ու հասարակության արատավոր կողմերը, այլ նրա համար, որ ինքը չի սիրում հային ու հայակականը և այս աբսուրդի կրկեսի վաստակաշատ կապիկը հրճվում է դրանից։ Ու իր ապակառուցողական դիրքորոշմամբ, հայատյացությամբ ու ցինիզմով Սերգեյ Դանիելյանը տարբերվում է այս ցուցակի բոլոր մյուս ներկայացուցիչներից, որովհետև բացի նրանից, որ ինքը «եթերային ախմախ» է, ինչպես վերոնշյալ տիկնայք և պարոնայք, նա նաև վտանգավոր տեսակ է՝ ի տարբերություն մյուսների, որոնք զուտ նյարդայանացնող տեսակ են։ Դրա համար էլ, զարմանալին ոչ թե Յոժն է, այլ Յոժի պես թշնամական հակազգային ու հակապետական տարրինն եթեր տվող մեդիա ռեսուրսները, ինչպես նաև նրանք, ում այդ ամենը դուր է գալիս։

Հուսով եմ, շահագրգիռ կողմերը կանսան այս դիտարկումները ու հետևություններ կանեն։ Վստահ եմ, որ եթե գոնե այս ցուցակի դեմքերից ազատեն հեռուստաեթերը ու թոք-շոուները, որակի ու բովանդակության դրական փոփոխություն կարձանագրեն։

Աղբյուրը`ordinaricus

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին