▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծգլը, Տլեն և Գաստրիկը հրաժարվում են ցուցմունք տալ. henaran.am

henaran.am-ի «Նուբարաշեն»  ՔԿՀ-ի մոտ հնչած կրակոցների գործով կալանավորված Սարգիս Գրիգորյանը (Ծգլ), Սարգիս Հախանումյանը (Տլե) եւ Վահան Հակոբյանը (Գաստիկ) հրաժարվում են ցուցմունք տալ:

Այս մասին հետ զրույցում ասաց կալանավորվածների փաստաբան Լուսինե Սահակյանը. «Նրանք իրավունք ունեն հրաժարվել և օգտվում են այդ իրավունքից, բացի այդ առաջադրված մեղադրանքը չեն ընդունում»,-ասաց Սահակյանը:

«Դատարանի որոշման մեջ նշված է, որ իմ պաշտպանյալները կթաքնվեն քննությունից եւ կխոչընդոտեն քննությունը, բայց ոչ մի հիմավորում չկա, թե ինչու են այդպես գտնում: Դա անտրամաբանական է, քանի որ նրանք ինքնակամ ներկայացել են ոստիկանություն»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմաց կրակոցներ էին հնչել, որի հետեւանքով մահացել էր երեք անձ: Դեպքի առնչությամբ Քննչական կոմիտեում քրեական գործ էր հարուցվել ՔՕ 104 հոդվածի 2-րդ մասին 1-ին կետով եւ 235 հոդվածի 1-ին մասով: Ոստիկանությունը մարտի 12-ին հետախուզում էր հայտարարել ՀՀ քրեական օրենսգրքի 104 եւ 235 հոդվածների հատկանիշներով մեղադրվող 1986թ. ծնված Սարգիս Գրիգորյանի (մականունը՝ Ծգլ), 1984թ. ծնված Սարգիս Հախանումյանի (մականունը՝ Տլե) եւ 1984թ. ծնված Վահան Հակոբյանի (մականունը՝ Գաստիկ) նկատմամբ: Փաստաբանը տեղեկացրեց, որ նախաքննություն է ընթանում և դեռևս որևէ բան նախաքննությունից չի կարող ասել: «Միայն կարող եմ ասել Գաստիկը, Ծգլը ե Տլեն չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը»,-հավելեց Լուսինե Սահակյանը:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին