▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարությունը կոչ է անում TV-ներին ավելի շատ էրոտիկ ֆիլմեր ցուցադրել. Armcomedy.com

Armcomedy.com-ը գրում է. Տնտեսական զարգացման և հասարակական բարեկեցության նպատակով կառավարությունը կոչ արեց բոլոր հեռուստաընկերություններին շատացնել էրոտիկ ֆիլմերի ցուցադրումը: Հունիսի 1-ից նախատեսվում է լուրերի և վերլուծական հաղորդումների փոխարեն ցուցադրել անթաքույց սիրո տեսարաններով ֆիլմեր:

«Նպատակը բարի և մարդասիրական է` բարձրացնել մարդկանց տրամադրությունը, սերմանել սեր դեպի զմիմյանս,», – բացատրեց էդ գծով կառավարության ներկայացուցիչը: «Որքան շատ սեր լինի հասարակության մեջ, այդքան ավելի բարի և օրինապաշտ կլինեն ինչպես մարդիկ, այնպես էլ նրանց կանայք»:

Ծրագրի հեղինակ, կառավարության հասարակայնության հետ սիրալիր կապերի պատասխանատու Ավետիկ Ներսյանցը բացատրում է նախաձեռնության ակունքները. «Միտքը եկավ շատ սպոնտան. կառավարության դեմը հերթական անգամ բողոքում էին նաիրիտցիները… մտածեցի`այ որ հիմա հեռուստատեսությամբ ինչ-որ երրորդ չափսի գեղեցկուհի անշահավետ դիրքում հայտնվեր աֆրոամերիկացու հետ խոհանոցային պայմաններում, արդյո՞ք այս մարդիկ այստեղ կլինեին»:

Ներսյանցը վստահեցնում է, որ սոցիալական բողոքների մեծ մասը սերում է հենց նման ֆիլմերի սակավությունից. «Հայկական սերիալներ նայելուց հետո մարդիկ ուզում են մի վնաս տան մեզ, մի բան քանդեն, մի բան պահանջեն… Պետք է անել այնպես, որ մարդիկ ժամանակ չունենան ներվայնանալու: Թող տեսնեն ինչպես են կանայք տառապում էրոտիկ ֆիլմերում և հասկանան, որ իրենց մոտ ամեն ինչ այդքան վատ չէ»:

Կառավարության էդ գծով մեկ այլ ներկայացուցիչ մեր լրագրողին պատմեց, որ կինոների մեծ մասում ներկայացվելու են խմբակային սիրո միջոցառումներ: Բանախոսը բացատրեց, որ նման ֆորմատը ստեղծում է թիմային ոգի և ուժեղացնում է թիմային պատասխանատվության զգացումը:

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին