▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը.«Կոկա-Կոլան»` հակահայկական գործողությունների մասին

Տեղակացրել ենք, որ «Կոկա-Կոլա» ընկերության գլխավոր տնօրենը Մուհթար Քենթն ազգությամբ թուրք է: Արդեն տևական ժամանակ է, ինչ քննարկվում է, որ վերջինս ԱՄՆ-ում հանդես է գալիս հակահայ հայտարարություններով ու հենց նրա շնորհիվ Հայոց ցեղասպանության ժխտողականության քաղաքականությունը նոր դրսևորումներ է ստանում: Հիշեցնենք, որ այս ամենի արդյունքում ֆեյսբուքում ամիսներ առաջ բացվել է «Դեմ ենք Կոկա-Կոլային» էջը, որը քարոզում է Հայաստանին հրաժարվել հայտնի գազավորված ըմպելիքներից:

Հատկանշականն այն է, որ «Կոկա-Կոլա» ընկերությունն արձագանքել է ընկերության աշխատակիցների հակահայկական գործունեության մասին շահարկվող լուրերին:

Ստորև ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ:

«Մենք հայտարարում ենք, որ ավանդական եւ սոցիալական ԶԼՄ-ների վերջերս արված հրապարակումները «Կոկա-Կոլա» ընկերության եւ նրա աշխատակիցների հակահայկական գործողություններում ենթադրյալ ներգրավվածության վերաբերյալ, բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը, եւ նման հրապարակումները միայն անվստահության եւ կեղծիքի տարածման նպատակ են հետապնդում: Ո՛չ ընկերությունը, եւ ո՛չ էլ ընկերության աշխատակիցները երբեւէ չեն մասնակցել եւ չեն էլ պատրաստվում մասնակցելու նման որեւէ գործողության:

«Կոկա-Կոլա» ընկերությունը հպարտությամբ է առաջարկում իր ըմպելիքները ավելի քան 200 երկրների սպառողներին: Մենք որեւէ նախապատվություն կամ առավելություն չենք ցուցաբերում  ոչ մի  երկրի կամ կրոնի նկատմամբ, եւ մենք որեւէ դեր չէինք ստանձնել եւ  չենք ստանձնում այդ հարցում»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին