▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ենոքյանի դեմ սպանության նախապատրաստության կասկածանքով խայտառակ գործ է հարուցվել. փաստաբան. 168.am

168.am-ի տեղեկություններով՝ ժամեր առաջ ձերբակալված «Գարուն» ԲԲԸ խորհրդի նախագահ և գործադիր տնօրեն, ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, Գոհար Ենոքյանն այժմ գտնվում է Էրեբունի համայնքի ոստիկանության ժամանակավոր պահման մեկուսարանում:

«Մենք քիչ առաջ զրուցեցինք Գ. Ենոքյանի շահերի պաշտպան Գեղամ Հակոբյանի հետ, ով ասաց. «Հորինված, շինծու սցենարով` իբր սպանության նախապատրաստության կասկածանքով խայտառակ գործ է հարուցվել: Հիմա ավելին չեմ կարող ասել, քիչ հետո հանդես կգամ հայտարարությամբ»:

Նա նաև տեղեկացրեց, որ Գոհար Ենոքյանի հետ կատարվածի մանրամասները պարզելու համար մեկուսարան է այցելելու ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Հիշեցնենք, որ 73-ամյա Գոհար Ենոքյանը 1996-2007թթ. ՀՀ Արդյունաբերողների և գործատուների միության նախագահության անդամ էր, 2001թ. ԼՂՀ նախագահի կողմից պարգեւատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով: 2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կանանց խորհրդի նախագահն էր:

Քիչ առաջ ձերբակալվածների պահման վայրից դուրս եկավ ԱԺ ԲՀԿ խմբակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ով հայտնեց որ ձերբակալվածների պահման վայրում հանդիպել է  Գոհար Ենոքյանին: Պատգամավորի խոսքով` Գոհար Ենոքյանը բավական բարձր ճնշում ուներ, գտնվում էր բժիշկների հսկողության տակ:

Ն. Զոհրաբյանը նաև ասաց, որ իր կարծիքով` ձերբակալության պատճառների մասին հարցերի կապակցությամբ պետք է պարզաբանումներ տա Հատուկ քննչական ծառայությունը, որի վարույթում քննվում է քրեական գործը: «Հիմա ավելին չեմ կարող ասել, զրուցել եմ տիկին Ենոքյանի հետ, բայց այս պահին ես իրավասու չեմ և լիազոր չեմ տիկին Ենոքյանի կողմից ավելին ասելու: Ինձ համար շատ կարևոր էր, որ իր առողջական վիճակը լինի կայուն, որովհետև ունի շատ բարձր ճնշում, բացի այդ նա ունի առողջական շատ լուրջ այլ խնդիր ևս և ես խնդրեցի սանաշխատողներին, որպեսզի առողջական խնդիրը պահեն ուշադրության կենտրոնում»»,-գրում է 168.am-ը:

Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում

168.am-ի տեղեկություններով՝ ժամեր առաջ ձերբակալվել է «Գարուն» ԲԲԸ խորհրդի նախագահ և գործադիր տնօրեն, ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, Գոհար Ենոքյանը: Նա այժմ գտնվում է Էրեբունի համայնքի ոստիկանության ժամանակավոր պահման մեկուսարանում: Մենք քիչ առաջ զրուցեցինք Գ. Ենոքյանի շահերի պաշտպան Գեղամ հակոբյանի հետ, ով ասաց. «Հորինված, շինծու սցենարով` իբր սպանության նախապատրաստության կասկածանքով խայտառակ գործ է հարուցվել: Հիմա ավելին չեմ կարող ասել, քիչ հետո հանդես կգամ հայտարարությամբ»: Նա նաև տեղեկացրեց, որ Գոհար Ենոքյանի հետ կատարվածի մանրամասները պարզելու համար մեկուսարան է այցելելու ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Հիշեցնենք, որ 73-ամյա Գոհար Ենոքյանը 1996-2007թթ. ՀՀ Արդյունաբերողների և գործատուների միության նախագահության անդամ էր, 2001թ. ԼՂՀ նախագահի կողմից պարգեւատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով: 2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կանանց խորհրդի նախագահն էր: Այժմ ԲՀԿ շարքային անդամ է: Մանրամասները՝ առաջիկայում: 168.am-ի լրագրող Օֆելյա Հովհաննիսյանը քիչ առաջ տեղեկացրեց, որ ձերբակալվածների պահման վայրից դուրս եկավ ԱԺ ԲՀԿ խմբակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ով հայտնեց որ ձերբակալվածների պահման վայրում հանդիպել է այսօր ձերբակալված Գոհար Ենոքյանին: Պատգամավորի խոսքով` Գոհար Ենոքյանը բավական բարձր ճնշում ուներ, գտնվում էր բժիշկների հսկողության տակ: Ն. Զոհրաբյանը նաև ասաց, որ իր կարծիքով` ձերբակալության պատճառների մասին հարցերի կապակցությամբ պետք է պարզաբանումներ տա Հատուկ քննչական ծառայությունը, որի վարույթում քննվում է քրեական գործը: «Հիմա ավելին չեմ կարող ասել, զրուցել եմ տիկին Ենոքյանի հետ, բայց այս պահին ես իրավասու չեմ և լիազոր չեմ տիկին Ենոքյանի կողմից ավելին ասելու: Ինձ համար շատ կարևոր էր, որ իր առողջական վիճակը լինի կայուն, որովհետև ունի շատ բարձր ճնշում, բացի այդ նա ունի առողջական շատ լուրջ այլ խնդիր ևս և ես խնդրեցի սանաշխատողներին, որպեսզի առողջական խնդիրը պահեն ուշադրության կենտրոնում»:

Read more at: http://168.am/2015/05/04/487760.html
Copyright © c.bavota
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին