▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հետաքրքիր դրվագ ԱՄՆ նախագահներից մեկի կյանքից...

 

1860թ-ին, մի քանի շաբաթ առաջ նախքան ԱՄՆ ժողովուրդը նախագահ ընտրեց Լինքոլին, նա ստանում է մի նամակ 11 տարեկան Գրեյս Բեդելլից։
Նամակում աղջնակը ասում էր, որ սատարում է նախագահի թեկնածու Աբրահամ Լինքոլնին, իր հարազատներին, ծանոթներին ու ընկերներին ևս կհորդորի, որպեսզի իրենց ձայնը տան հենց նրան և խորհուրդն է տալիս դեռ նախագահի թեկնածու Աբրահամ Լինքոլնին մորուք պահել։

Այդ ժամանակ Լինքոլնը շատ նիհար ու մաքուր դեմք ուներ, սափրված։
Աղջիկն այն համոզմանն էր, որ մորուքը կօգնի ընտրություններում հաղթել, որովհետև աղջիկները, կանայք սիրում են, երբ տղամարդը սափրված չի լինում և կանայք իրենց ամուսիններին կհամոզեն, որպեսզի իրենց քվեն տան հենց նրան։

Նախագահի թեկնածուն պատասխանում է աղջնակի նամակին, սակայն ոչինչ չի խոստանում, բայց այնուամենայնիվ, մորուք է պահում։

Ողջ ԱՄՆ-ով նախընտրական քարոզարշավ անելուց հետո, երբ ավարտվում են նախագահական ընտրությունները և Աբրահամ Լինքոլնը դառնում է ԱՄՆ 16-րդ նախագահ Լինքոլնն այցելում է Գրեյսի քաղաք, փնտրում է և գտնում այդ աղջնակին, համբուրում և խոստովանում, որ իր ներկայացուցչական մուրուքի և հաղթանակի համար հենց իրեն է պարտական։

Սմբատ Ղահրամանյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին