▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կուզեի, որ Սեյրան Օհանյանի տիկնոջ լուսանկարները հաճախակի չերևային…

Hraparak.am-ը գրում է.

Ես չգիտեմ՝ ում միտքը կամ մտահղացումն է, բայց վերջին շրջանում ՀՀ Պաշտպանության նախարար Սերյրան Օհանյանի տիկնոջ՝ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Խաչատրյանի նկարները հաճախակի են ճառագում Facebook-ում, կայքերում, մամուլում: Բան չունեմ ասելու, տիկինն իր երևելի արտաքինով արժանի է ուշադրության, բայց չմոռանանք, թե նա ում կինն է, որը և կարող է թիրախային դառնալ հենց Պաշտպանության նախարարի համար:

Նախ կուսումնասիրվի, թե ոնց է հայտնվել այդ գեղեցիկ տիկինը Սեյրան Օհանյանի կողքին /արդեն պեղումնաբանությունը սկսվել է և ոնց որ թե պարզել են, որ նա ժամանաին եղել է մեր Պաշտպանության նախարարի քարտուղարուհին/: Կասեք՝ հա, հետո՞ ինչ: Հետո էլ՝ մնացածը և սցենարը պատրաստ է: Հասկացանք, մեկ- երկու հարցազրույցը, բոլորն էլ ուզում են տեղյակ լինել, թե ով է Սեյրան Օհանյանի կինը, ցանկալի է, բայց հաճախակի տիկնոջ նկարների տեղադրումը, անկեղծ եմ ասում, վատ է անդրադառնում հենց նախարարի կերպարի վրա:

Հասարակական քննարկման թեմայում Սեյրան Օհանյանը քիչ է եղել, հիանալի կենսագրություն ունի և այժմ, չգիտես, միտումնավոր, թե անմիտում, նրան գոհացնելու՞, թե այլ մարմաջով նրա տիկինն անընդհատ հայտնվում է հանրության տեսադաշտի կիզակետում: Սկսվում է՝ Ռուզաննան իրեն Առաջին տիկին է զգում և... այլ կենցաղայինից ցածր բնույթի քննարկումներ:

Հեղինակ՝ Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին