▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Լսո՞ւմ ես ինձ, ճակատագիր». Նանայի երգով ու 16+

Կեղծ սիրո խոսքեր, օգնության կանչ, վախ, կյանքի ուղու վեջին կանգառ, կործանված կին, մահ… Ահա հենց այս ամենն էլ կտեսնենք «Լսո՞ւմ ես ինձ, ճակատագիր» գեղ. Ֆիլմում: Ֆիլմը էկրաններին կլինի մայիսի 20-ից, իսկ ֆիլմի մասին զրուցել ենք ֆիլմի սցենարի հեղինակ և պրոդյուսեր Պողոս Ամիրխանյանի հետ:

- Մի փոքր պատմեք ֆիլմի մասին:

- Ֆիլմը պատմություն է երկու եղբայրների մասին: Ֆիլմը նաև մեծ սիրո մասին է, որը կարողանում է փոխել ճակատագրեր: Ֆիլմի սցենարն իրական պատմության հիման վրա է գրված: Այն իմ մտերիմ ընկերներից մեկի պատմությունն է: Եվ ես որոշեցի, որ այդ պատմության մեջ ասելիք կա, եւ այն պետք է հասնի մարդկանց սրտերին ու գրեցի մի սցենար, որն ըստ իս, տարբերվող է: Ափսոս, որ ընկերս չի կարողանա տեսնել իր պատմությունը…

- Դերակատարներն ընտրվել են քասթինգի, թե՞ արդեն որոշել էիք ովքեր են լինելու:

- Կան դերասաններ, ովքեր հրավիրված են եղել հատուկ իրենց համար գրված կերպարների համար՝ Անահիտ Մութաֆյան, Հայկ Աֆրիկյան, Մարիաննա Ջիլավդարյան, Էլիզա Թունյան և այլոք, եղել են նաև դերասաններ ովքեր ընտրվել են քասթինգի միջոցով:

- Ի՞նչ կտեսնի հեռուստադիտողն էկրաններին:

- Կզգան ցավ ու կհասկանան, որ պետք է գնահատել այն, ինչ ունենք այսօր մեր ձեռքերում, քանի որ վաղը, գուցե, այլեւս չգա…

- Դուք և ֆիլմի ռեժիսոր Արմեն Դալլաքյանը նույնպես հանդես եք եկել որոշակի դերով, մանրամասնեք մի փոքր:

- Ես և Արմենը էպիզոդիկ կերպարում ենք հանդես եկել, քանի որ այդ կերպարները մեզնից լավ ոչ ոք չէր կարող մարմնավորել:

- Սաունդթրեքը երգ է, որը մարդիկ լսել էին վաղուց: Ինչո՞ւ հենց այդ երգը, ինչո՞ւ հենց երգչուհի Նանան:

- Այո՛, սաունդրեքը վաղուց լսել էր հանդիսատեսը, շատերի կողմից հասցրել էր սիրվել, սակայն ընտրվեց հենց այդ երգը , քանի որ այն իսկապես ասելիք ունի և համահունչ է ֆիլմին: Շնորհակալ եմ Նանային գեղեցիկ կատարման համար, ինչպես նաև Արմեն և Սուսաննա Խլղաթյաններին գեղեցիկ երգի համար: Երգի վրա նկարահանեցինք տեսահոլովակ, որն իսկապես կարծում եմ հուզիչ է և գեղեցիկ:

-Ֆիլմն ունի տարիքային սահմանափակում, մտավախություն չկա՞ր, որ գուցե հեռուստադիտողին այն դուր չգա:

- Այո, ֆիլմը 16 + է: Խնդիր չեմ ունեցել կապված դերասանների խաղալու հետ, նրանք լինելով պրոֆեսիոնալ դերասաններ նկարահանվեցին բաց տեսարաններում: Իսկ հեռուստադիտողը կարծում եմ ճիշտ կընկալի և կսիրի անգամ բաց տեսարանները: Բաց տեսարաններում ամեն ինչ գեղեցիկ է ներկայացված, ըստ իս եթե ներկայացվում է սիրո պատմություն այն պետք է լինի կրքոտ և սիրով լեցուն:

- Ինչու հենց «Լսո՞ւմ ես ինձ, ճակատագիր»:

- Կյանքի տարբեր իրավիճակներում մենք հաճախ ենք դիմում մեր ճակատագրին, խոսում նրա հետ... չհասկանալով, որ մենք մեր կողքին ունենք իրական երջանկություն ու պետք է գնահատել այն... Ֆիլմում միախառնված են սերն ու ատելությունը, սպասումն ու զղջումը, միայնակ եւ օգնության կարիք ունեցող մարդն ու չափից դուրս ուժեղ անհատը… Ֆիլմում կա բոլոր այն զգացումները, որոնք մենք ունենում ենք սիրելուց, ատելուց, սպասելուց… Ֆիլմի յուրաքանչյուր դրվագ հուզելու է հանդիսատեսին… Չէ՞ որ, ճակատագիրը հենց մեզ հետ էլ կարող է նման խաղ խաղալ:

 - Ի՞նչ ճակատագիր է սպասվում ֆիլմին:

- Ֆիլմը մասնակցելու է տարբեր միջազգային փառատոնների: Նոմինացված է տարբեր փառատոններում, որպես լավագույն սցենար, լավագույն ռեժիսոր, լավագույն խաղ՝ Անահիտ Մութաֆյանը Գայանեի կերպարով, լավագույն դերասան՝ Հայկ Աֆրիկյանը Լևոնի կերպարով և այլն:

Հեղինակ՝ Լիլիթ Հակոբյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին