▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թենի Վարդանյանի պատկերագրքի շնորհանդեսն ու գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը

ՀՀ վաստակավոր նկարիչ Թենի Վարդանյանի պատկերագրքի  երևանյան շնորհանդեսը հաջորդեց  Գերմանիայի Հանովեր քաղաքում  բացված նկարչուհու անհատական ցուցահանդեսին:

Հիշեցնենք, որ Հանովերում Թենի Վարդանյանի ցուցահանդեսը տեղի ունեցավ  ժամանակակից ամենապահանջված և կոմերցիոն նկարիչներից մեկի` ծագումով իտալացի Բրունո Բրունիի տիկնոջ ցուցասրահում:

Բրունո Բրունիի և Թենի Վարդանյանի բարեկամական  հարաբերությունների հիմքը դրվել է «Անտիկյան» ցուցասրահի հիմնադիր Արմինե Անտիկյանի նախաձեռնությամբ, ով անցած տարի Երևանում կազմակերպել էր Բրունո Բրունիի աշխատանքների աննախադեպ ցուցադրությունը:

Թենի Վարդանյանի պատկերագիրքը  նույնպես  հրատարակվել է   «Անտիկյան» ցուցասրահի նախաձեռնությամբ ու խմբագրմամբ և ներառում  է նկարչուհու  գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքները, ինչպես նաև արվեստագետի մասին պատմող  երկու հոդված` անգլերենով և հայերենով:

Պատկերագրքի շնորհանդեսը տեղի ունեցավ Նավավար ձկնալի ըմպելարանում (հասցե` Արամի 42/1, առաջին հարկ), իսկ  մեկ հարկ վերեւ՝Ժան-Պոլ Էքզիստենցիալ սրճարանում,  մեկ ամիս շարունակ  կներկայացվեն Թենի Վարդանյանի գրաֆիկական աշխատանքները։

Թենի Վարդանյանի պատկերագրքի, ինչպես նաև   նկարների  ձեռք բերման համար կարող եք զանգահարել  010  53 88 20 կամ 091 41 57 34:

Լուսանկարները` Գերման Ավագյանի

72157651984353730

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին