▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դեգրադացված հայուհիները վերածվում են «մեդուզա-Գորգոնաների»

Տարիներ շարունակ շփվելով բազմաժանր, բազմաբուրմունք աղջիկների հետ եկա այն առաջին հայացքից պարզ համոզմունքին, որ ազգային դեգրադացիայի հիմնական պատճառը հայուհիների մեջ է:

 

Հասկացա, որ մեծամասնությունը, ո՛չ, բացարձակ մեծամասնությունը ոչ մի կապ չունի ճաշակի, արվեստի, գրականության, լիբերալիզմի, ազատամտության, պրոգրեսիայի հետ: Այդ բացարձակ ճնշող մեծամասնությունը ապրում ու իրենց հոգեբանական կերտվածքը կայացման են հասցնում հիվանդ սոցիումի մեջ` խեղված պատկերացումներով ու աշխարհընկալմամբ:

 

Իրենց հասարակական իդեալներն ու «մեծ ախպերների» վախը ստիպում է նրանց սեղմվել ամբոխին, նախիրի հոգեբանությամբ գիշերները աղոթել տունը չմնալու համար, ստիպում է վախենալ սեփական ցանկություններից, երբեք չհագնել այն զգեստը, որ երազում են, գիշերները ուշ տուն չգան, չծխեն, չհամբուրվեն, սիրով չզբաղվեն:

 

Նրանք աստիճանաբար վերածվում են հոգեբանակն բարդույթներով տառապող ու աշխարհի հանդեպ թույն ու թարախով լցված «մեդուզա-Գորգոնաների»:

 

Գոյություն ունի մի ծանծաղ հասարակական շերտ, որտեղ ապրող ու արարող հայ կանայք ունեն վերը նշված բոլոր գաղափարական պատկերացումները, որոնց հետ հնարավոր է խոսել ժամերով, առանց երկմտելու ու հոգնելու: Ցավոք, նրանք այնքան քիչ են և այնպես են մեկուսացվում բանկի հերթերի, հասարակական տրանսպորտի, համալսարանական լսարանների ու մնացած վայրերի վերոնշյալ նախիրից, որ միակ ելքը գտնում են արտագաղթելու մեջ:

 

 

Հովհաննես Եսայան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին