▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս էին ընտրվել «Եվրատեսիլ» երգի մրցույթի նախորդ տարիների հայ մասնակիցները. սկանդալային մանրամասներ

Արդեն կարծես թե ավանդույթ է դարձել ամեն տարի ամփոփել և վերհիշել նախորդ տարիներին «Եվրատեսիլ»  երգի մրցույթին մասնակցած մեր մասնակիցներին: Եկեք կրկին վերապրենք բոլոր այն էմոցիաները, որոնք ստացել ենք մրցույթի ժամանակ: 2005 թվականին մենք առաջին անգամ հայտ ներկայացրեցինք մրցույթում մասնակցելու համար, իսկ բացումն արեց երգիչ Անդրեն՝ «Without Your Love» երգով: Երգի երաժշտության հեղինակն Արմեն Մարտիրոսյանն է, խոսքերինը՝ Քեթրին Բեքյանը: Կիսաեզրափակիչ փուլին մասնակցում էին 23 պետություն, որոնցից միայն 10-ն անցան երզափակիչ: Անդրեի անունը հնչեց ամենավերջում: Այդ տարի մենք զբաղեցրեցինք 8-րդ հորիզոնականը՝ հավաքելով 129 միավոր: Իսկ Եվրոպան հաղթող ճանաչեց Ֆինլանդիան ներկայացնող Lordi խմբին, նրանք կատարում էին «Hard Rock Hallelujah» երգը:


Անդրեի զբաղեցրած 8-րդ հորիզոնականը թույլ տվեց, որ Եվրատեսիլ 2007-ին մեր երկիրը հանդես գա միանգամից եզրափակիչ փուլում:

 Հայկո

«Anytime You Need». ահա այս երգով երգիչ Հայկոն փայլեց Հելսինկիի բեմում: Երգի հեղինակը Հայկոն էր, ով հանդես էր գալիս 23-րդ համարի ներքո: Հայկոն էլ կրկնեց Անդրեի հաջողությունը և զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը՝ հավաքելով 138 միավոր:

Սիրուշո

Հայկոի և Անդրեի զբաղեցրած 8-րդ հորիզոնականները կարծես դարձել էինխոսակցության թեմա, որ այսուհետ մեր տեղն ապահովված է: Բայց 2008 թվականը հակառակն ապացուցեց, երբ Սիրուշոն, ներկայանալով «Քելե, քելե» երգով,զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը՝ հավաքելով 139 միավոր:

 Անուշ և Ինգա Արշակյաններ

Պատկերը փոխվեց 2009 թվականին, երբ  Հայաստանը ներկայացնում էին Ինգա և Անուշ Արշակյանները՝ իրենց «Ջան, ջան» երգով: Երգըգրվել էր Մանե Հակոբյանի, Վարդան Զադոյանի և Ավետ Բարսեղյանի կողմից: Այս դեպքում կարծիքները հակասական էին, շատերը հավանել էին տեսահոլովակը, բայց չէին հավանել բեմադրությունը: Ինչևէ, աղջիկները Հայաստանի համար բերեցին 10-րդ հորիզոնականը:

 Եվա Ռիվաս

2010 թվականի Եվրատեսիլյան ընտրությունները թեժ էին: Եթե հիշում եք՝հայաստանյան նախընտրական փուլում Օսլո մեկնելու համար պայքարում էին մի քանի երգիչ, որոնց թվում էր նաև երգչուհի Էմմին, ում հավանական հաղթանակին սպասում էին շատերը: Բայց Դոնի Ռոսովից ժամանած երգչուհի Եվա Ռիվասը, ով այդ ժամանակ Հայաստանի համար նոր անուն էր,հաղթեց իր «Apricot Stoe» երգով: Այդ տարի մասնակիցների համար կարելի է քվյարկել ուղարկելով հաղորդագրություն և երբ Եվա Ռիվասը հավաքեծ մեծ թվով ձայներ Նադեժդա Սարգսյանը հայտարարեց, որ քվյարկությունը կեղծած է: Ինչևէ այս փաստը չխանգարեց Եվային՝ ծիրանի կորիզի մասին երգել Օսլոյի բեմում և զբաղեցնել 7-րդ հորիզոնականը:

 Էմմի

2011 թվականի դեկտեմբերի 11-ին Հանրային հեռուսատեսությունը հանդես եկավ մամլո ասուլիսով, որի ժամանակ հայտնեց, որ Եվրատեսիլ 2011 երգի մրցույթում կներկայացնի Էմմին: Մասնակցի ընտրությունը կայացել էր ներքին ընտրությամբ: Երգչուհու երգը որոշվեց ազգային ընտրությամբ, նրա համար գրել էին երգ թե՛Հայաստանից, և թե՛ արտասահմանից: Հեռուստադիտողների և ժյուրիի ձայների արդյունքում հաղթող ճանաչվեց «Boom Boom»երգը, որի բառերի հեղինակն է Սոսի Խանիկյանը, իսկ երաժշտության հեղինակը՝ Apricota խումբը: Սա միակ դեպքն էր, երբ կարելի է ասել՝ կարևոր է մասնակցությունը, այլ ոչ հաղթանակը:

Դորիանս

2013 թվականին Հայաստանը ներկայացրեց Գոռ Սուջյանը, սակայն որոշվեց, որ նա մրցույթում հանդես է գալու Դորիանս խմբով: Հաղթող երգնընտրվել էր հեռուստադիտողի և ժյուրիի քվեարկության արդյունքում: «Lonely Planet» երգով խումբը Հայաստանին բերեց 18-րդհորիզոնականը և հավաքեց 41 միավոր:

Արամ MP3

2013 թվականի դեկտեմբերի 31-ին Հանրային հեռուստաընկերությունը Ամանորյա գիշերը հայտարարեց, որ Արամ mp3-ը ներկայացնելու է Հայաստանը Կոպենհագենում: Հանրային հեռուտաընկերությունը 75 երգ էր ստացել հայ և արտասահմանյան երգահաններից, այս ամենից ընտրվեց  «Not Alone» երգը: Մայիսի 10-ին մրցույթի եզրափակիչ փուլի քվեարկության արդյունքում Արամը զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը 174 միավորով։

 Վերջում մնում է հաջողությում մաղթել մեր այս տարվա մասնակիցներին: Ի՞նչ եք կարծում՝ որ տեղն այս անգամ մենք կզբաղեցնենք:

Աղբյուր` BlogNews

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին