▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բացահայտում. կաշառքների մեծ մասն իրականում լավություն է

Armcomedy-ն գրում է.

ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը ուսումնասիրել է ավելի քան 300 այսպես կոչված «կոռուպցիայի» դեպք և ուշագրավ եզրահանգումների է եկել` պարզվում է նման դեպքերի զգալի մասը պարզապես լավության դեպքեր են: «Ավելի ու ավելի հաճախ ահազանգեր ենք ստանում, թե իբր այս պաշտոնյան է կաշառք ստացել, այսինչ մրցույթը անարդար է անցկացվել, մինչ դեռ խորը ուսումնասիրելուց ակհայտ է դառնում, որ ուղղակի մեկը մյուսին լավություն է արել», – պատմեց խորհրդի առաջատար փորձագետ Կովալնկո Քարամյանը:

Նա գտնում է, որ չի կարելի կոռուպցիայի պիտակը փակցնել առանց յուրաքանչյուր դեպքը մանրակրկիտ ուսումնասիրելու` բերելով դատավոր Ֆեմիդյանցի օրինակը, ով Lexus մակնիշի մեքենա էր նվեր ստացել իր դատարանում անմեղ ճանաչված մեղադրյալից: «Մի պահ մտեք այդ մեղադրյալի գլխի մեջ, փորձեք հասկանալ նրա ապրումները` քո առջև երկար տարիներով ազատազրկման հեռանկար է, մեկ էլ անսպասելիորեն քեզ արդարացնում է դատավորը: Ինչ տեսակի մարդ պետք է լինես, որ չուզենաս այդ դատավորին մի չնչին լավություն անել, մի շնորհակալություն հայտնել», – շարունակեց փորձագետը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին