▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Samsung բրենդի ստոր վերաբերմունքն Արցախի հանդեպ

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Երեկ Սամսունգ ընկերության հայաստանյան ներկայացուցչության արդեն նախկին գլխավոր տնօրենի հարցազրույցը կարդացի այն խոսակցությունների շուրջ, որ Սամսունգը լքում է Հայաստանը: Պարզվում է հետևյալը. ինչ-որ ժամանակ առաջ Սամսունգն իրականացրել է մի նախագիծ, որով օգնել է տեխնիկապես վերազինել Արցախում ընկերության արտադրանքի անուղղակի վաճառքներով զբաղվող մի խանութի... Դրանից որոշ ժամանակ անց Սամսունգի ղեկավարությունը որոշում է Բաքբում բացել ընկերության ռեգիոնալ ներկայացուցչություն:

Ելնելով նրանից, որ ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ ներկայացրել էին արցախյան նախագիծը՝ իբրև ընկերության պաշտոնական ներկայացուցչության բացում, իսկ դա ռեպուտացիոն ռիսկեր էր պարունակում Սամսունգի համար, ապա ընկերության ղեկավարությունը ցուցում է տալիս հայաստանյան ներկայացչության տնօրենին գնալ Արցախ, հանել բոլոր ֆիրմային ցուցանակները և այլևս չհամագործակցել այդ խանութի հետ... Ազերբարաններին դա դուր չի գալիս... Հիմա ինչ եմ մտածում... Պետք ա բոյկոտել այս բրենդը, առնվազն հեռախոսների մասով... Լավ կլիներ՝ գտնվեին փող ու պրինցիպներ ունեցող մարդիկ և միասին մի ակցիա կազմակերպեին՝ քաղաքում պետք է հատուկ կետ բացել, որտեղ մարդիկ կարող են գալ և դավաճան լորեական արտադրանքի հանձնման դիմաց ստանալ բարեկամական Չինաստանի շատ հաջող Huawei մակնիշի կամ թայվանական HTC ֆիրմայի, անգամ, ջհանդամ, Apple-ին համարժեք կամ մի բան էլ ավելի լավ հեռախոս:

Հետո էդ զիբիլ Սամսունգները տանել Արցախ, վառել: Այդ բարձր կրակը կլինի մեր պատասխանն այսպիսի նսեմ վերաբերմունքին... Կարծում եմ՝ ռեալ իրագործելի նախագիծ է, օլիգարխներից ո՞վ կա ՖԲ-ում։

Վազգեն Սաղաթելյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին