▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կիրկորովի հոր սուտը` Ֆիլիպն է օգնել Սպիտակի երկրաշարժից տուժածներին

Արտյոմ Երկանյանի «Աշխարհի հայերը» հաղորդումն եմ դիտում՝ Ֆիլիպ Կիրկորովի հոր՝ Պետրոս Կիրկորովի մասնակցությամբ։ Ապշած եմ։ Պետրոսը փորձում է արդարացնել իր բեդովլաթ տղային ու ինչ ստեր ասես, որ չի հորինում նրա մասին։ Արտյոմ Երկանյանը դիպուկ հարց է տալիս Պետրոսին։ Ասում է. «Դուք հայրենասեր հայ եք, Ձեր հայրը հայ է եղել ու տանը բացառապես հայերեն է խոսել, ինչպե՞ս է ստացվել, որ Ձեր տղան իրեն բուլղարացի է համարում ու, թուրքական դրոշը հագին, «Շիկադամ, շիկադամ» է երգում...»։ Պետրոսը պատասխանում է, որ տարբեր դեպքերով Ֆիլիպն օգնել է հայերին։ Նա գումարներ է ուղարկել Սպիտակի երկրաշարժից տուժածներին, անգամ այնպես է արել, որ «Նոր ալիք» մրցույթի ժամանակ ղարաբաղցի երգիչ Վլադիմիր Արզումանյանն առաջին տեղը գրավի։ «Յալթայում «Նոր ալիք» մրցույթի ժամանակ Ֆիլիպը ժյուրիի նախագահն էր, նա ամեն ինչ արել էր, որ առաջին տեղը հայ երգչին շնորհվի, ու անգամ կռվել էր Իգոր Կրուտոյի հետ դրա համար»,-ասել է Պետրոսը։ Ապա ավելացնում, որ Վլադիմիր Արզումանյանը հաղթեց «Նովայա վալնայում» և դրա շնորհիվ գնաց Եվրատեսիլ ու Եվրատեսիլում էլ հաղթեց, և Եվրատեսիլը Հայաստան եկավ նաև Ֆիլիպի շնորհիվ։

 Հարգելի Պետրոս Կիրկորովին ասեմ, որ այդ տարի Վլադիմիր Արզումանյանը «Նոր ալիքում» ոչ թե առաջին, այլ երրորդ տեղն է գրավել, ու դա եղել է ոչ թե Ֆիլիպի, այլ Վլադիմիրի տաղանդի շնորհիվ։ Եվրատեսիլ Վլադիմիրը գնացել է ոչ թե Ֆիլիպի, այլ իր տաղանդի շնորհիվ, ու Եվրատեսիլը Հայաստան է եկել բացառապես Վլադիմիրի և ոչ թե Ֆիլիպի նման թափթփուկների շնորհիվ, որոնց համար ես՝ որպես հայ, ամաչում եմ։ Հերի՛ք է ստեր փչես, ծերո՛ւկ, ավելի լավ կանեիր՝ նորմալ տղա դաստիարակեիր, ոչ թե Հայաստանի դրոշը կրծքիդ փակցրած գայիր եթերի, սուտ հայրենասիրություն խաղայիր ու ստեր փչեիր։

 

 

Աղբյուրը` Skandalist

Blognews.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին