▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նա միայնակ է և արժանի է լավ տղամարդու. որդին մոր համար կողակից է փնտրում

Ալեքս անունով երիտասարդը որոշել է իր մայրիկի համար ընկեր գտնել: Նա նկարահանել է «Ադամին որոնելիս» անվանումով տեսանյութ, որում մանրամասն պատմել է մոր մասին:

«Ծանոթացեք մայրիկիս՝ Եվայի հետ: Նա ծնվել է 1946 թվականին, ապրում է Նորվեգիայում: Նա միայնակ է և արժանի է լավ տղամարդու: Եթե դուք այդպիսի տղամարդ եք կամ գիտեք մեկին, ով այդպիսին է, խնդրում եմ, կապվեք մեզ հետ»,- գրել է Ալեքսը տեսանյութի մեկնաբանությունում:

Եվան չի իմացել որդու անակնկալի մասին և միայն պատրաստի տեսանյութը տեսնելով զարմացել և հուզվել է՝ ինչն էլ արձանագրել և տեսանյութի վերջում զետեղել է որդին: Իր մայրիկի համար ընկեր փնտրող Ալեքսի տեսահոլովակը 5,6 միլիոն դիտում է գրանցել YouTube-ում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին