▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պոլիտեխնիկը դարձրել է «հոր դուքյանը»

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Բաց նամակ Արմեն Աշոտյանին. Ի՞նչի չեք օգտագործում Ձեզ վերապահված վետոն: 

Երեկ քիֆս՝ Արմեն Աշոտյանը, առաջարկեց, որ ՖԲՀ-ն իրեն դիմեն հարցերով՝ կապված կրթության ոլորտի հետ: Ուրիշ էլ ո՞վ կարա իրա քիֆի «գլխին սարքի», եթե ոչ ես:

Հարգելի պարոն Աշոտյան ջան, Էս նամակով ուզում եմ Ձեր ուշադրությունը սևեռել արդեն մոռացված, բայց արդիական խնդրին, որի վերաբերյալ Ձեր դիրքորոշումը չգիտեմ, բայց վստահաբար գիտեմ, թե ինչ է մտածում հանրությունը:
Խոսքս վերաբերվում է ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) ներկայիս ռեկտորի՝ անօրեն ու «պոլիտեխնիկի տերը ես եմ ինչ ուզեմ կանեմ» գործունեությանը: 
Իհարկե, Ձեզ հիշեցնելու կարիք չկա, բայց փորձեմ երկու բառով պատմեմ, թե ինչ էր եղել: Ուրեմնս էս ալամեզոն Պոլիտեխնիկը դարձրել է «հոր դուքյանը» ու մի հատ էլ ինքնա որոշում, ում գործից հանի ու ինչի… Էլի համաձայն եմ, որ կառավարումն ինքն է իրականացնում ու իրավունք ունի աշխատանքից ազատել ու ընդունել մարդկանց, բայց արդո՞ք Ձեր համար ընդունելի է, որ ռեկտորը կարա իր կառավարումը իրականացնի սեփական շահերից դրդված: Ի՞նչ իրավունքով է ռեկտորը աշխատանքից ազատում մարդկանց, ովքեր իրեն դուր չեն գալիս, կամ խանգարում են իր՝ սեփական անձի քմահաճույքներն իրականացնելու նպատակով վարվող քաղաքականությանը: 
Շուտով տեղի կունենա ռեկտորի ընտրություն, որի թեկնածուներից է նաև վերոհիշյալ անձը: 
Հարց՝ որպես ԿԳ նախարար՝ Ձեզ չի՞ թվում, որ պետք է օգտագործեք օրենսդրությամբ սահմանված Ձեր իրավունքը ու վետո դնեք տվյալ անձնավորության թեկնածության վրա, որով էլ կարող եք մյուս ռեկտորներին «մեսիջ» հղել առ այն, որ ԿԳ ոլորտում անպատժելի պաշտոնյա չկա:

 

Անկախ Հայաստան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին