▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսուհետ ծանոթացնելու եմ իմ 18+ տղամարդկային բառապաշարին

Իրականում շատ համբերատար և ներողամիտ մարդ եմ: Ինձ ճանաչողները կհաստատեն:Սակայն վերջին ամսում կյանքս դժոխքի էին վերածել:
Պատրաստ էի նույնիսկ ամենածայրահեղ քայլերի դիմել: Կյանքումս այնպիսի բաների հանդիպեցի, որ թշնամուս էլ չեմ ցանկանա:Իհարկե, շատ դժվար է հաղթահարել այդ ամենը օտարության մեջ: Փառք Աստծո, կողքիս հայտնվեցին ճիշտ մարդիկ, ովքեր օգնում են ինձ հաղթահարել իմ առջև հանկարծակի ծագած խնդիրները:
Շնորհակալ եմ բոլորին:Մի պահ ինձ թվաց, որ դժողքը հնարավոր է ավարտվի, բայց վաղ էր այդպես կարծել:Այնպես որ, լավ է, որ այդ ՄԱՐԴիկ կան իմ կողքին:
Իրոք որ, կյանքում ոչինչ հենց այնպես չի լինում:

Եվս մեկ բան:Նկատած կլինեք, որ ոմանց դուր չի գալիս իմ կյանքին վերաբերող գրառումները:Դա իրենց խնդիրն է, իսկ սա էլ իմ տիրույթը:Որոշ մարդիկ փորձում են ինձ կյանք սովորեցնել, տղամարդ լինելու դասեր տալ և դա հիմնականում կանայք են: Ես նրանց չեմ էլ ճանաչում:Նկատած կլինեք նաև, որ չեմ ջնջել այդ գրառումները և իրենց էլ սև ցուցակ չեմ գցել: Դա իմ ոճը չէ:Սակայն ուզում եմ զգուշացնել, որ այսուհետ չեմ հանդուրժելու և նման գրառման հեղինակներին ծանոթացնելու եմ իմ 18+ տղամարդկային բառապաշարին:Եվ դա անելու եմ բաց տեքստով , ինչպես իրենք են անում:Հետո չասեք, թե չէի զգուշացրել:Բոլոր մյուսներից կանխավ ներողություն եմ խնդրում:

Արման Մուշեղյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին