▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Օրիֆլեյմի» հերթական ստորությունը հայերի նկատմամբ

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Կնոջս թեթև ձեռքով օրերս պարզեցի, որ Հայաստանում ճանաչված «Օրիֆլեյմ» ընկերությունն այնքան էլ բարոյական չի աշխատում։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ փորձեցինք պարզել, թե արտասահմանում որքան արժե այն քսուքը, որը կինս օրեր առաջ ձեռք էր բերել Հայաստանում «Օրիֆլեյմի» ներկայացուցչությունից։ Արդյունքում պարզվեց, որ այդ քսուքը մեզ մոտ ոչ միայն շատ ավելի թանկ է վաճառվում, այլև որակապես զիջում է Եվրոպայում վաճառվող տարբերակներին։
Բանն այն է, որ Օրիֆլեյմի հայաստանյան կատալոգֆներում ներկայացված ապրանքների գները հիմնականում զգալիորեն գերազանցում են օրինակ Ռուսաստանում վաճառվող այդ նույն ապրանքների գներին։ Եվ սա այն պարագայում, երբ մենք Ռուսաստանի հետ նույն տնտեսական գոտում ենք։
Օրինակ The ONE colour unlimited շրթներկը թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում գրեթե 60 տոկոս զեղչով են վաճառում: Բայց արի ու տես, որ եթե Ռուսաստանում այն վաճառվում է 179 ռուբլով, որը դրամով կազմում է մոտ 1800 դրամ, իսկ Հայաստանում այն արժե 2050 դրամ է։
Հատուկ փափկեցնող միջոցը, որը նույնպես հսկայական զեղչով է վաճառվում Ռուսաստանում արժե 590 դրամ, իսկ Հայաստանում 850 դրամ՝ այսինքն 40 տոկոսով ավելի թանկ։
Դիմակների համար նախատեսված վրձինը Ռուսաստանում 159 ռուբլով է վաճառվում (1600 դրամ), Հայաստանում 2100 դրամով, այսինքն՝ 30 տոկոսով ավելի թանկ։
True Protection քսուքը, որը Ռուսաստանում 500 ռուբլուց զեղչվել և դարձել է 299 ռուբլի ( 3000 դրամ), Հայաստանում վաճառվում է 3700 դրամով, այսինքն՝ 30 տոկոսով ավելի թանկ։
Այս գնային տարբերությունն իսկապես անհասկանլի է ու չհիմնավորված։ Ի դեպ հատկանշական է, որ Հայաստանում շատ ավելի թանկ են վաճառվում Օրիֆլեյմի այն ապրանքատեսակները, որոնք լավ վաճառվող ու պահանջարկ ունեցող ապրանքների համարում ունեն։
Էլ չեմ խոսում գերմանական կամ շվեդական գների հետ համեմատության մասին։ Ի դեպ երբ «Օրիֆլեյմի» գերմանական կատալոգներն էի թերթում նկատեցի, որ այն ապրանքները, որոնք ընդգրկված են հայկական կատալոգներում վաղուց դուրս են եկել մոդայից Գերմանիայում։ հայկական կատալոգնեում առկա ապրանքները բացակայում էին գերմանական կատալոգներից։ Փաստացի Հայաստան են գալիս Օրիֆլեյմի այն քսուքները և խնամքի միջոցները, որոնք եվրոպայում կամ լավ չեն վաճառվել, կամ դուրս են եկել թրենդից։ Ասում են, որ դրանց գումարվում են նաև այն ապրանքները, որոնք հատուկ 3-րդ երկրների համար են արտադրվում ու այդ պատճառով է, որ Հայաստանում վաճառվող «Օրիֆլեյմի» որակն այդքան ցածր է։
Ստացվում է, որ գին որակ հարաբերակցությունն իրար հետ ընդհանրապես չի խոսում։ Վճարելով մեծ գումար՝ մենք գնում ենք անորակ ու հին ապրանք։ Այս դեպքում շատ ավելի շահավետ է ebay-ով դրսից պատվիրելը կամ արտասահմանից վերադարձող ընկերներին խնդրելը, որ բերեն իրենց հետ այն ապրանքը, որը որակյալ է, թարմ ու վստահելի։

 

Գոռ Սաղաթելյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին