▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լիսկային շտապ պետք է լիցքաթափել

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Այսօր Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը` Լիսկան, պատասխանելով լրագրողների հարցին` ի՞նչ գնահատական կտա շատերի կարծիքին, թե իր մեքենայի վրա կրակոցների հեղինակը հենց ինքն է, պատասխանել է. «Շատերը նման կարծիք չունեն, մի քանի թափթփուկ նման կարծիք ունի, ոչ մի նորմալ մարդ նման կարծիք չունի»:

Ինչ խոսք, Սյունիքում տեղի ունեցած վերջին սկանդալային իրադարձությունները կապվում են Խաչատրյանի որդու հետ և սա առաջին դեպքը չէ, և առաջին դեպքը չէ, որ այս ընտանիքի որևէ անդամ հայտնվում է դաժան ու սկանդալային որևէ միջադեպի կենտրոնում: Հետաքրքրականն այն է, որ իր գռեհիկ, միշտ ագրեսիվ պահվածքով աչքի ընկնող մարզպետը ոչ կոռեկտ ձևակերպումներով է պատասխանել իր հասցեին հնչող քննադատություններին:

Լիսկայի ասածից կարելի է հետևություն անել, որ հասարակության ցանկացած ներկայացուցիչ, ով ունի սեփական մոտեցումներն արտահայտելու ունակություն և այդ տեսակետը չի համապատասխանում «հաստագլուխ սյունեցու» տեսակետին, թափթփուկ է: «Հայոց երկարակյաց» մարզպետն իր զոռբայությամբ ի վերջո հոգնեցնելու է բոլորին: Եթե հերթական անգամ բախտը նրան ժպտաց ու որդին կարողացավ անպատիժ մնալ (գոնե ոմանք այդպես փորձում են ներկայացնել), ապա հաջորդ դժբախտ դեպքից հետո Ս. Խաչատարյանը հավանաբար ժամանակ չի ունենա որևէ մեկին պիտակներով ու ածականներով դիմել: 

Ըստ էության, որևէ անգամ իր մտքի հանճարեղությամբ աչքի չընկած Լիսկան իր ողջ կասկածելի անցյալով ու հայտնի բազմաթիվ սկանդալներով, իրական պատուհաս է դարձել իշխանության համար: 
Հարցին ցանկացած տեսանկյունից նայելու դեպքում ակնհայտ է մի բան` մենք գործ ունենք ազգային տականքի հետ:

Ալիսա Մանուկյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին