▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շլագբաումների «տերը»

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Իմ ու Լիցկայի առաջին «հանդիպումը»...

1993 թվականն էր:Ցուրտ ու մռայլ տարի:Պատերազմ,շրջափակում: Նոր նոր բացվել էր Իրանի հետ սահմանը,Արաքսի վրա դեռ բետոնյա կամուրջ չկար,բեռնափոխադրումները կատարվում էին ռազմական լաստակամրջի վրայով:Իրանից օգնություն էինք բերում Հայաստան: Ագարակում էինք:Պետք է մնայինք մինչև լուսաբաց,քանի որ ասացին գիշերով վտանգավոր է ու առջևի սարը չենք կարող բարձրանալ,բուք էր ու սառած: Հաջորդ առավոտյան մի կերպ շարժվեցինք,մեծ դժվարությամբ անցանք այդ դժվարանցանելի հատվածն ու շարժվեցինք առաջ:Առջևում Քաջարանն էր...
Բայց ասելիքս այլ բան է...
Քաջարանից սկսած մինչև Սյունիքի դարպասներ ,ամեն մի գյուղում արգելափակոց (շլագբաում) էին դրել,ու կանգնած էին ավտոմատավոր «ֆիդայիներ» , եւ մինչև իրենց ուզեցած ցանկալի գումարը չէին վերցնում,չէին բարձրացնում արգելափակոցը: Հետաքրքրվեցի, թե ո՞վ է այս շլագբաումների «տերը», որը ամեն քայլափոխի արգելք է հանդիսանում օգնությունը տեղափոխելուն: Պարզվեց տերը , ոչ այլ ոք է քան ինքը Լիցկան... Ասեցի ուզում եմ տեսնել իրեն,պատասխանեցին թե. այ տղա փողը տուր անցի գնա ,ինչ գործ ունես գլուխդ ցավի տակ ես դնում,հետո ամբողջ բեռդ էստեղ կթողնես ու հարց է կշարունակես ճանապարհդ թէ չէ...Ու էսպես մի 20 շլագբաում... Փոխանակ նա իր ջոկատով Արցախն ու Հայաստանը պաշտպաներ ազերիներից, «պաշտպանում» էր Հայաստան օգնություն բերող «ագրեսորներից»...
Ու ինչքան բեռնատարներ էին անցնում այդ կյանքի միակ ճանապարհով,հները կհիշեն ...
Ահա թե ով է Լիցկա կոչեցյալը, որին կրծքով պաշտպանում են լիցկայանմանները:
Գոնե ես լավ գիտեմ ...

Սերժ Կանայան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին