▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այն, ինչ արեց ամուսինն ի հիշատակ հանգուցյալ կնոջ, հուզիչ է ու անհավատալի

Ուինսթոն Հաուսը, իր մահացած կնոջ հիշատակին որոշեց ինչ–որ յուրահատուկ բան անել։ Նրանք ամուսնացել էին 1962 թ.–ին և այդ պահից ոչ մի օր չէին բաժանվել իրարից։ Բայց ամուսնությունից 33 տարի անց Ջանեթը հանկարծ մահացավ։ Որպեսզի ամոքի վիշտը, Ուինսթոնը 6000 կաղնի տնկեց տնամերձ հեղատարածքում։ Այդ օրվանից անցել է ուղիղ 20 տարի…

Ջանեթն ու Ուինսթոն Հաուսը 1960 թ.-ին

ggie1

Այս ամբողջ ընթացքում տեղի բնակիչներից ոչ մեկ սրա մասին չգիտեր։ Բայց մի օր օդապարիկով գյուղ եկավ ոմն Էնդի Քոլլեթը և երկնքից անհավանական մի բան նկատեց։

ggie2

–Ես օդապարիկ ունեմ, որով պարբերաբար թռիչքներ եմ իրականացնում։ Դա ամենահիսաքանչ բանն էր, որ ես եբբևէ տեսել եմ բարձունքից,–պատմում է Քոլլեթը։

ggie3

Սրտի վերևի հատվածը ցույց է տալիս այն տունը, որտեղ մեծացել է Ջանեթը։

ggie4

Իսկ սրտի մեջտեղում Ուինսթոնը նարգիզներ է ցանել։

ggie5

Երբեմն Ուինսթոնը, ով արդեն 70 տարեկան է, գալիս է կաղնիների այգի, նստում և հիշում է Ջանեթին, իրենց համատեղ կյանքը։ Նրա հիշողություններում նա միշտ երիտասարդ է և իր համար կմնա աշխարհի ամենագեղեցիկ կինը…

Фотография Уинстон Хоус (photo Winston Howes)

Աղբյուրը` Վերջին Բլոգ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին