▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գրականությունը կապված է մարդու կենսակերպի հետ. Աշոտ Գաբրիելյան

Մայիսի 26-ին Գրական-երիտասարդական ակումբը կազմակերպել էր հանդիպում բանաստեղծ, «Լիտոպեդիա» բանասիրության հանրագիտարանի հիմնադիր Աշոտ Գաբրիելյանի հետ: Հանդիպման ընթացքում բանաստեղծը ներկայացրեց իր երեք ժողովածուների («Հրեշտակներն ասեղի ծայրին», «Հավատացեք, քանի որ չեք հավատալու», «Գրպանի բանաստեղծություններ») ստեղծման նախապատմությունն ու մեկնաբանեց իրեն բնորոշ բանաստեղծական ազատ ոճն ու տաղաչափական ավանդական սկզբունքների բացակայությունը:  Ելնելով հենց այս վերջին փաստից՝ Ա.Գաբրիելյանը նշեց, որ կարծում է՝ իր ձեռագիրն անշփոթելի է: Այդ ձեռագրի բնորոշ գծերից մեկն էլ այն է, որ հեղինակը, ինչպես ինքն ասաց, երբեք չի խմբագրում գրված բանաստեղծությունները՝ ի տարբերություն արձակի: Ըստ գրողի՝ երբեմն պետք է ներկայացնել հակագեղագիտականը՝ գեղագիատականը ցույց տալու համար:

Քննարկվեց նաև «Լիտոպեդիա» բանասիրության հանրագիտարանի հիմնադրման նախապատմությունն ու ստեղծման շարժառիթները, քանի որ չէր կարող անդրադարձ չկատարվել հայ իրականության մեջ իր տեսակով եզակի այս կայքին: Խոսվեց նաև Աշոտ Գաբրիելյանի և Արքմենիկ Նիկողոսյանի կողմից կազմված և վերջերս հրատարակված «Եղեռնազոհ գրողներ» գրքին, որտեղ ներկայացված են այնպիսի անուններ, որոնք դեռ այդքան էլ հայտնի չեն հասարակության լայն շերտերին:

Բնականաբար անդրադարձ կատարվեց նաև վերջերս քննարկվող թեմաներից մեկին՝ Ա. Գաբրիելյանի՝ Գրողների միությունից դուրս գալու փաստին:

Բանաստեղծը, թեև, ինչպես ինքն է ասում, Չարենցից հետո երբ ասում են բանաստեղծ, նեղվում է Չարենցի համար, խոսեց նաև ժամանակակից հայ գրականության վիճակի և երիտասարդ գրողների մասին՝ նշելով, որ յուրաքանչյուր գրող իր ժամանակի ծնունդն է:

«Գրական-երիտասարդական ակումբ»

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին