▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու ես այլևս Oriflame-ում չեմ աշխատում

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Ընկերուհիներիցս մեկը մի անգամ ինձ աշխատանք առաջարկեց՝ վստահեցնելով, որ առանց առանձնապես լարվելու ես կարող եմ ամսական 120-150.000 դրամ եկամուտ ստանալ, ընդ որում՝ օրական 1-2 ժամ աշխատելով։ Սկզբում թերահավատորեն էի մոտենում, բայց ընկերուհիս համոզեց, որպեսզի ես հանդիպեմ իր գործընկերուհու հետ, ում հետ նրանք նույն «միջազգային կազմակերպությում էին» աշխատում և նա ինձ ամեն ինչ կբացատրի։ Համաձայնեցի և արդյունքում, միջին տարիքի այդ կինը երևի մի կես ժամ տարբեր կատալոգներ ստիպեց ուսումնասիրեմ, նույնիսկ հաշվիչով կատարված ինչ որ անհասկանալի հաշվարկներ էր անում ու ապացուցում, որ ընդամենը 3-4 ամսում, ես արդեն լիովին կարող եմ ամսական 600-800 հազար դրամի եկամուտ ակնկալեմ, եթե ճիշտ գործեմ... Մի խոսքով, կուլ տվեցի այդ խայծը ու ընդունվեցի «աշխատանքի»։ Պարզվեց՝ Օրիֆլեյմում։

«Բարեհոգի» սպոնսորը (այսպես էր կոչվում նրա պաշտոնը) խորհուրդ տվեց ինձ, որպեսզի ամեն ինչ հեշտ լինի ու իրացման խնդիր չլինի, սկզբի համար շատ չպատվիրել՝ մոտ մի 20000 դրամի շրջանակներում և վերցնել այնպիսի բաներ, որոնք այսպես թե այնպես օգտագործվում են մեր ընտանիքում ու այնպիսի բաներ, որոնք հաստատ հնարավոր կլինի վաճառել ծանոթներիս։
Իհարկե, սա մենակ սկզբնականն էր ու 20.000 դրամից շատ եկամուտ չես ստանա, նունիսկ այն դեպքում, երբ ընկերությունը աշխատակիցներին ապրանքը բաց է թողնում աշխատակիցներին կատալոգում նշված գնից 18-20 տոկոսով ցածր և այդ տոկոսը ավելի մեծ կարող է լինի՝ կապված պատվերիդ մեծությունից ու պատվերներիդ հաճախականությունից։ Բացի դրանից, նախատեսված են նաև մանր-մունր նվերներ՝ ամմեն պատվերի ժամանակ։ Ամեն դեպքում, խոստացված 100.000 դրամ աշխատավարձ ստանալու համար պետք է իրացնել առնվազն 500.000 հազար դրամի պրոդուկցիա։
Մարտավարությունս հետևյալում էր. շրջապատումս, ինչպես նաև սոցիալական ցանցերում անում ես նույնը, ինչ ինձ հետ արեց ընկերուհիս՝ հետաքրքրում ես աշխատանքի առաջարկով ու եթե ստացվում է, դու միանգամից կապնվում ես սպոնսորներից մեկի հետ ու այնպես ես անում, որ կա՛մ եռակողմ հանդիպում լինի, կա՛մ էլ սկայպով եք եռակողմ հեռախոսազանգ իրականացնում, որտեղ սպոնսորը բառիս բուն իմաստով հալեցնում է «զոհի» ուղեղը։ 
Այսպես, պետք է ամսվա մեջ մոտ 30-40 մարդու վրա այդ ստանդարտ փաթեթը վաճառել, որպեսզի կարողանաս այդ 100.000 դրամ աշխատավարձին դուրս գալ, դե իսկ խոստացված 600-800 հազարի համար դարդեն պետք է մի քանի միլիոն դրամի ապրանք իրացնել ամսական, ինչը նշանակում է ամեն օր պետք է տասնյակ մարդկանց ներգրավել նկարագրված կերպով։
Սպոնսրդ քեզ ամեն օր զանգահարում է, հարցուփորձ է անում։ Եթե դու դեռ չես սպառել քո պատվերը, նա շտապեցնում է, որ անես դա։ Եթե դու գրեթե սպառել ես փաթեթը, նա անուղղակիորեն ստիպում է, որ դու նոր պատվեր գրես։ Եթե դու կամուկացի մեջ ես, նա գեզ գայթակղիչ առաջարկներ է անում ու օրինակ՝ 5 տոկոս հավելյալ զեղչ է խոստանում, եթե դու հաջորդ պատվերիդ ծավալը կրկնապատկես ու պահանջում է, որ դու էլ նույն կերպ զանգահարեց քո «ցանցի» անդամներին ու համոզես, որ նորանոր բաներ գնել։
Առաջին ամիսը մեծ ոգևորությամբ էի աշխատում ու առանց էապես լարվելու, 500.000-ի էլ չէ մոտ 900.000-ի ապրանք իրացրեցի ու ոգևորված սպասում էի, թե երբ է գալու ժամանակը, երբ ինձ վճարեն ինձ հասանելիք աշխատավարձը, որը մոտ 200.000 էր կազմում։ Սպոնսրս ինձ գովում էր, ասում էր, որ իմ պես նորեկ չկա ցանցում, մեծ ապագա էր խոստովանում։ Վերջապես, եկավ աշխատավարձի օրը ու ի՞նչ եք կարծում, որքա՞ն գումար ինձ տվեցին... 0 դրամ։
Պարզապես ասացին, որ ինձ հասանելիք վարձատրությունը կարող եմ ստանալ ապրանքի տեսքով։ Մի տեսակ ընկճվեցի, բայց «բարեհոգի» սպոնսորս տեղում էր ու սկսեց ինձ բացատրել, որ իրականում այս կերպ ինձ ավելի ձեռնատու է, քանի ես ապրանքը ստանալու եմ էլի զեղչերով, իսկ իրացնել կարող եմ արդեն կատալոգի գներով, հետևաբար՝ ֆիրմայի տված 200.000 դրամի ապրանքը կարող եմ իրացնել 240.000 դրամով ու ստացվում է, որ ընկերությունն ինձ մի բան էլ պրեմիա է անում։ Հավատացի...
Մի կերպ երկրորդ ամիսն էլ գլորեցի՝ չկարողանալով «աշխատավարձս» ամբողջովին վաճառել, բայց դեռ տաք էի ու մտածում էի, որ մյուս ամիս ավելի լավ կլինի, համ էլ արդեն կլանվել էի պրոցեսսի մեջ ու ուշքումիտքս պատվերներիս ու ցանցիս մեծացումն էր, դե ապրանքն էլ կծախվի էլի...
Երկրորդ աշխատավարձիցս հետո, արդեն սենյակս սկսեց պահեստ հիշեցնել, որովհետև ինձ կրկին ապրանքի տեսքով տվեցին վարձատրությունս։ Հաշվի առնելով, որ դեռ մի 100.000 դրամի ունեի կուտակված, ևս 150.000-ի ապրանք լցնելուց հետո, սենյակումս իսկական սար առաջացավ։ 
Խնդիրնեը սկսեցին ծագել երրորդ ամսից, երբ անսպասելիորեն սկսեցի կորցնել հիմնական գնորդներիս։ Գնորդներիս կորստի պատճառը պարզեցի 4-րդ ամսվա կեսին. սպոնսրներից մեկը, ով դուրս էր եկել աշխատանքից ու տանը իմ պահեստից էլ ավելի տպավորիչ պահեստ ուներ՝ սկսել էր վաճառել դրանք իմ հաճախորդներին, ընդ որում այն գնով, որով ինքն էր ստացել ֆիրմայից, որը, ինչպես հետո իմացա, շատ ավելի ցածր էր քան այն գինը, որով ես էի ստանում։ Սա ես պարզեցի պատահաբար, երբ վրդովված ընկերուհի-գնորդներիցս մեկը ի պատասխան հերթական զանգիս, ասաց, որ ես անամոթ խաբեբա եմ ու իր վրա փող եմ աշխատում, քանի որ նույն այն քսուքը, որը ես իրեն վաճառել էի 5000 դրամով, ինքը այդ օրը գնել էր մեկ այլ կնոջից 3000 դրամով...
Ես շատ վրդովված էի ու միանգամից գնացի գրասենյակ։ Այնտեղ ինձ երկար հանգստացրեցին և առաջարկեցին վրդովվելու փոխարեն, թրեյնինգի միջոցով վերապատրաստում անցնել ու ինքս դառնամ սպոնսոր։ Ու պատկերացրեք, թե ինչ կատարվեց հետս, երբ ինձ բացատրեցին, որ այդ թրեյնինգի համար ես պետք է վճարեմ, այն էլ ռեալ փողով...
Սպոնսոր լինելու առավելությունը նրանում էր կայանում, որ ես բացի նրանից, որ կարող եմ ավելի բարձր զեղչով ֆիրմայից ապրանք ստանալ ու իրացնել, նաև ունեմ իմ հավաքագրած աշխատակիցների տված պատվերների տոկոս։ Ստացվում է, որ այդ ապրանքը, որը 4-5 օղակով է անցնում, իրականում մի 5 անգամ ավելի էժան է, քան այն գինը, որով դա վաճառում են մարդկանց, իսկ որ առավել զայրացնող էր անձամբ ինձ համար՝ հերիք չէ ես էի մարդկանց «գցում» կամա, թե ակամա, մի բան էլ ինձ էին նույն ծուղակը գցում, ամեն ամիս աշխատանքիս դիմաց տալով իրենց ուռճացված գներով ապրանքը։
Դրա համար էլ երեկ գնացի գրասենյակ, ստացա հերթական մի քանի տուփ «աշխատավարձս» ու հայտարարեցի, որ ոչ մի ցանկություն չունեմ մասնակցելու այս խաբեությանը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին