▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իռլանդուհին ապշած է 27-ամյա Արսեն Խաչատրյանի վերաբերմունքից

 

Իռլանդուհին ապշել է, երբ անծանոթը, որին նա 16 տարի առաջ նվերներով արկղ է ուղարկել, Facebook սոցցանցում գտել է իրեն: Ըստ «Irish Daily Mirror»-ի, Տուամ քաղաքի 24-ամյա բնակչուհի Քլեր Ֆեհին ցնցվել է, երբ Արսեն Խաչատրյանից նամակ է ստացել:
6 տարեկանում, Սուրբ ծննդյան տոնի մանկական ակցիայի շրջանակում, նա Արսենին նվերներով լի արկղ է ուղարկել՝ ձեռնոց, մատիտներ, տետրեր եւ ատամի խոզանակ: Արսենը Քլերին նրա նամակի լուսանկարն է ուղարկել՝ նշելով, որ ցանկանում է շնորհակալություն հայտնել առատաձեռնության եւ դպրոցում սովորելու տարիներին նրանից ստացած նվերի համար:
Քլերը նաեւ ուրախ է, որ Արսենն իրեն լուսանկար է ուղարկել՝ կնոջ եւ երեխայի հետ: «Հիմա նա 27 տարեկան է, հրաշալի ընտանիք ունի եւ 8 ամսական դուստր: Նա տուրիստական գործակալություն ունի: Նա զարմանալի մարդ է թվում»,- նշել է իռլանդուհին՝ հավելելով, որ ցանկանում է կապ պահպանել հայ երիտասարդի հետ, քանի որ նրան հիմա իր ընտանիքի անդամի նման է վերաբերվում: Աղջիկը նաեւ հույս ունի, որ մի օր կհանդիպի նրան:

Իռլանդիայի 24-ամյա բնակչուհի Քլեր Ֆեհին ապշել է, երբ Արսեն Խաչատրյանից նամակ է ստացել:

6 տարեկանում, Սուրբ ծննդյան տոնի մանկական ակցիայի շրջանակում, Քլերը Արսենին նվերներով լի արկղ է ուղարկել՝ ձեռնոց, մատիտներ, տետրեր եւ ատամի խոզանակ: Արսենն էլ 18 տարի անց Քլերին նրա նամակի լուսանկարն է ուղարկել՝ նշելով, որ ցանկանում է շնորհակալություն հայտնել առատաձեռնության եւ դպրոցում սովորելու տարիներին նրանից ստացած նվերի համար: Մեր հայրենակիցը Քլերին գտել է ֆեյսբուքի միջոցով

«Հիմա նա 27 տարեկան է, հրաշալի ընտանիք ունի եւ 8 ամսական դուստր: Նա տուրիստական գործակալություն ունի: Նա զարմանալի մարդ է թվում»,-«Irish Daily Mirror»-ի փոխանցմամբ՝  նշել է իռլանդուհին՝ հավելելով, որ ցանկանում է կապ պահպանել հայ երիտասարդի հետ, քանի որ նրան հիմա իր ընտանիքի անդամի նման է վերաբերվում: Աղջիկը նաեւ հույս ունի, որ մի օր կհանդիպի նրան:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին