▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նահանջ առանց երգի. հայագիտական նախկին դպրոցի կեսը տալիս են ռուսական դպրոցին

 

Առաջին Հանրապետության տոնին ընդառաջ, կառավարությունը որոշում կայացրեց Երևանի Չարենց 75 հասցեում Խրիմյան Հայրիկի անվան դպրոցի 3-րդ և 4-րդ հարկերը /608.7 քառ.մետր/ 105 հազար 770 դրամով, հետ վերցնել դպրոցից և 10 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Սլավյանսկայա» միջնակարգ դպրոց ՍՊԸ-ին: 
Ես սովորել եմ այդ դպրոցում, հիմա էլ աղջիկս է սովորում, ուստի ավելորդ եմ համարում դպրոցի դրվածքի կամ մանկավարժների որակի մասին խոսելը: Վատը լիներ` երեխայից չէի տանի: Իմ սովորելու խորհրդային լճացման տարիներին 10 դպրոցը հայագիտական թեքումով էր: Մինչև հիմա ականջիս է Գեղամ Սևանի ձայնը` Պետոս Դուրյանի մասին խոսելիս, մեր գրականության բաց դասերը, ասմունքի մրցույթները, գրական ստեղծագործությունների ոչ գրքային, այլ սեփական վերլուծություններն ու քննարկումները: Համատարած ռեպետիտորական պրակտիկային հակառակ, հայոց լեզվի բացառապես դպրոցից ստացած գիտելիքն ինձ բավարարեց բուհ ընդունվել: Լճացած Սովետների երկրում այդ դպրոցը կոչվում էր Բաքվի 26 կոմիսարների անվան, բայց նեսում մարդիկ, որոնց միակ դավանանքը հավատարմությունն էր մասնագիտությանը, սովորեցնում էին Առաջին Հանրապետության դասերը, պատմում էին Հայկական հարցի մասին. մենք կանգնում էինք Բաքվի 26 կոմիսարների նկարի տակ, բայց Անլռելի զանգակատուն էինք արտասանում: Այսօր այդ նույն դպրոցը կրում է Խրիմյան Հայրիկի անունը, բայց ներսում խոսելու են ռուսերեն.... առայժմ միայն 3-րդ և 4-րդ հարկերում... 

ՀՀ կառավարության մայիսի 27-ի որոշումը, ըստ որի՝ պետք է Երևանի Չարենց 75 հասցեում Խրիմյան Հայրիկի անվան դպրոցի 3-րդ և 4-րդ հարկերը /608.7 քառ.մետր/ 105 հազար 770 դրամով, հետ վերցնել դպրոցից և 10 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Սլավյանսկայա» միջնակարգ դպրոց ՍՊԸ-ին, վրդովվեցրել է շատերին, այդ թվում՝ նաև դպրոցի շրջանավարտներին (հիմնականում՝ լրագրողներ):

Տաթևիկ Բաղդասարյանը, մասնավորապես գրել է.

Կառավարության մայիսի 27-ի որոշման մասին սկզբում չէի ուզում գրել, բայց ախր, սիրտս ցավում է.... Ես սովորել եմ այդ դպրոցում, հիմա էլ աղջիկս է սովորում, ուստի ավելորդ եմ համարում դպրոցի դրվածքի կամ մանկավարժների որակի մասին խոսելը: Վատը լիներ` երեխայիս չէի տանի:

Իմ սովորելու խորհրդային լճացման տարիներին 10 դպրոցը հայագիտական թեքումով էր: Մինչև հիմա ականջիս է Գեղամ Սևանի ձայնը` Պետրոս Դուրյանի մասին խոսելիս, մեր գրականության բաց դասերը, ասմունքի մրցույթները, գրական ստեղծագործությունների ոչ գրքային, այլ սեփական վերլուծություններն ու քննարկումները: Համատարած ռեպետիտորական պրակտիկային հակառակ, հայոց լեզվի բացառապես դպրոցից ստացած գիտելիքն ինձ բավարարեց բուհ ընդունվել:

Լճացած Սովետների երկրում այդ դպրոցը կոչվում էր Բաքվի 26 կոմիսարների անվան, բայց նեսում մարդիկ, որոնց միակ դավանանքը հավատարմությունն էր մասնագիտությանը, սովորեցնում էին Առաջին Հանրապետության դասերը, պատմում էին Հայկական հարցի մասին. մենք կանգնում էինք Բաքվի 26 կոմիսարների նկարի տակ, բայց Անլռելի զանգակատուն էինք արտասանում: Այսօր այդ նույն դպրոցը կրում է Խրիմյան Հայրիկի անունը, բայց ներսում խոսելու են ռուսերեն.... առայժմ միայն 3-րդ և 4-րդ հարկերում... 

Անդրադառնալով այս որոշմանը, Արամ Հարությունյանն էլ հետևյալ կերպ է արձագանքել.

Սովետների երկրում` Խրիմյան Հայրիկի դպրոցում գրաբար, արևմտահայ գրականություն, բանահյուսություն էինք ուսումնասիրում... Ու Գեղամ Սևանը մեզ խորհուր էր տալիս միշտ հիշել Շահան Շահնուրի <<Նահանջ առանց երգի>> վեպի խորհուրդը: Այդ վեպը մեր պարտադիր ընթերցանության գրքերից էր ու, լավ գիտես, պատմում էր Սփյուռքում հայերենը մոռացող երիտասարդ սերնդի մասին .... Խրիմյան Հայրիկի անվան դպրոցում վաղուց են մոռացել հայագիտական թեքումի մասին, հիմա արդեն մոռանալու են հայերենի մասին` առայժմ միայն 3-րդ և 4-րդ հարկերում... <<Նահանջ առանց երգի>>-ն սփյուքի՞ հայերի մասին էր....

Վարդ Սիմոնյանի անդրադարձն էլ այսպիսին է. Իմ դպրոցն էր, իսկի ԵՊՀ-ում էդքան բան չսովորեցրին.իսկապես հզոր ու պայծառ դպրոց էր...ամոթ մեզ: Երկիրը կազմված է մեզնից, ինչպիսին մենք ենք, այդպիսին էլ երկիրն է...........

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին