▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս գաղտնի նկարել iPhone-ով. տեղեկագիր

Բոլորս էլ ինչ-որ ժամանակ ունեցել ենք անհրաժեշտություն գաղտնի լուսանկարելու կամ տեսաձայնագրելու որեւէ բան: Սակայն ոչ միշտ է, որ դա հաջողվում է: Հիմնականում շրջապատող մարդիկ նայում են Ձեր հեռախոսի էկրանին եւ տեսնում են, որ նկարում եք:

Apple ընկերության iOS բջջային օպերացիոն համակարգչի 7-րդ եւ 8-րդ տարբերակներում կա գաղտնի նկարելու հնարավորություն: Սակայն ոչ բոլորը գիտեն այդ մասին:

Այս նյութում ցանկանում ենք Ձեզ ներկայացնել, թե ինչպես է հնարավոր iPhone-ով նկարել այնպես, որ ոչ ոք չհասկանա:

Քայլ 1

Անջատեք Ձեր հեռախոսի ձայնը (որպեսզի նկարելիս ձայն չգա) եւ միացրեք տեսախցիկը (Camera): Միացնելու հետո ընտրեք Ձեզ անհրաժեշտ նկարելու ռեժիմը (Photo, Video, Slo-mo, Panorama եւ այլն):

Քայլ 2

Երկու անգամ սեղմում եք հեռախոսի գլխավոր կոճակը (Home button):

Քայլ 3

Բացվում է ծրագիրների միջեւ անցում կատարելու վահանակը (multitasking bar), բայց տեսախցիկը շարունակում է աշխատել:

Քայլ 4

Սեղմում եք ձայնը բարձրացնելու կամ իջեցնելու կոճակներից մեկը. հեռախոսը սկսում է նկարել:

Քայլ 5 

Ծրագիրների միջեւ անցում կատարելու վահանակը չպետք է փակել, ուղղակի մատով աջ եւ ձախ տարեք ծրագրերը ու այդ ընթացքում հեռախոսը պահեք այնպես, որ կարողանաք նկարել Ձեր ստացած կադրը: Եթե շրջապատողները հարցնեն, թե ինչ եք անում կարող եք ասել, որ բաց ծրագրերն եք նայում, իսկ անհրաժեշտության դեպքում ուղղակի սեղմեք այլ ծրագրի վրա եւ տեսախցիկը կդադարի նկարել:

Քայլ 6 

Եթե առանց խոչընդոտների կարողացաք նկարել այն ինչ ուզում էիք, կրկին սեղմեք ձայնը բարձրացնելու կամ իջեցնելու կոճակների մեկը եւ տեսախցիկը կդադարի նկարել:

Հեղինակ՝ Աշոտ Իսրաելյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին