▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Լավով չես ուզում, վատով կանեմ». Երիտասարդը բռնի ուժով փախցրել է ուսուցչուհուն. shamshyan.com

shamshyan.com-ը գրում է. 26-ամյա Ռաֆիկ Միլիտոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ իր ազգական Գ. Գալստյանի հետ խմբի կազմում առանց նախնական համաձայնության բռնություն գործադրելու միջոցով ամուսնության նպատակով բացահայտ առևանգել է Արարատի մարզի գյուղերից մեկի բնակչուհի Ա. Ռուստամյանին:

Ռաֆիկ Միլիտոնյանը ամուսնության առաջարկություն անելու նպատակով տվյալ գյուղի հիմնական դպրոցում մոտեցել է նույն դպրոցում որպես ուսուցչուհի աշխատող Ա. Ռուստամյանին: Մերժում ստանալով՝ Ռ. Միլիտոնյանը Ա. Ռուստամյանին սպառնացել է թե՝ «լավով չես ուզում, վատով կանեմ»: Ռ. Միլիտոնյանը իր հորաքրոջ որդի Գ. Հակոբյանին, վերջինիս փեսաներ Գ. Գալստյանին և Է. Պետրոսյանին հայտնել է, թե Ա. Ռուստամյանը իր ընկերուհին է և խնդրել է, որ Գ. Գալստյանը իր մեքենայով իրենց տանի Երևան քաղաք՝ զբոսնելու:

Նույն օրը՝ ժամը 15:00-ի սահմաններում, Գ. Հակոբյանը, Գ. Գալստյանը, Է. Պետրոսյանը և Ռ. Միլիտոնյանը վերջինիս խնդրանքով Գ. Գալստյանի վարած «ԲՄՎ» մակնիշի 34 PL 747 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով գնացել են գյուղ և միասին սպասել Ա. Ռուստամյանի տուն տանող ճանապարհին: Տեսնելով ոտքով տուն գնացող Ա. Ռուստամյանին՝ Գ. Գալստյանը Ռ. Միլիտոնյանի խնդրանքով ավտոմեքենան վարել է նրա կողքով և կանգ առել Ա. Ռուստամյանի տան դիմաց: Միլիտոնյանն իջել է ավտոմեքենայից և փողոցում գտնվող Ա. Հովհաննիսյանի ներկայությամբ հարձակվելով Ա. Ռուստամյանի վրա՝ բռնի ուժով վերջինիս նստեցրել է ավտոմեքենան, որի ընթացքում Ա. Ռուստամյանը գլխով դիպել է ավտոմեքենայի դռան շրջանակին և ստացել առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին