▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ գույնի է քո ավտոմեքենան, և ինչ է պատմում դա քո մասին

Գաղտնիք չէ, որ հագուստի սիրած գույնը բացահայտում է մարդու բնավորության որոշ գծեր: Իսկ ի՞նչ կարող է մարդու մասին պատմել նրա ավտոմեքենան: Ծնունդով ամերիկացի հոգեբան Լ. Լեյսմանը ենթադրում է, որ, ելնելով ավտոմեքենայի գույնից, կարելի է եզրակացություններ անել մարդու բնավորության մասին: 

m 1.jpg

Կարմիր ավտոմեքենայի սեփականատերը ձգտում է ուշադրության կենտրոնում լինել, բռնկուն է, ագրեսիվ, եռանդուն կյանք է վարում:

 

m 2.jpg

Շագանակագույն ավտոմեքենա է ընտրում զգույշ, զուսպ, պահպանողական և գուցե ինքնամփոփ մարդը:

 

m 3.jpg

Եթե տեսնում եք սպիտակ ավտոմեքենա, ուրեմն ղեկին իշխող, պեդանտ, ավելորդ անհանգստության հակված անձնավորություն է:

m 4.jpg

Երկնագույն ավտոմեքենան պատկանում է ամաչկոտ, պահպանողական անձնավորությանը: 

m 5.jpg

Ունեք կանաչ ավտոմեքենա՞, ուրեմն Դուք, ամենայն հավանականությամբ, նրբազգաց, ինտելիգենտ մարդ եք, ակումբային կյանքի կողմնակից:

m 6.jpg

Պողպատը բոլոր առումներով ինքնավստահության գույնն է:

m 7.jpg

Սևն էլիտայի գույնն է: Դուք ինքնավստահ եք, լուրջ և կյանքի մեծ փորձ ունեք: 

Աղբյուր`BlogNews

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին