▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իսկ ես Մակարյան Վահեն եմ....

Լրագրող Վահե Մակարյանը, ով ոստիկանապետի հայտարարությունից հետո,  թե մաքրելու են Բաղրամյան  պողոտան,  հարցրել էր, թե  արդյո՞ք դա սպառնալիք է և արժանացել էր Վովա Գասպարյանի ոչ ադեկվատ պատասխանին`  «Չքվիր աչքիցս, չքվիր էստեղից…», ֆեյսբուքում հետևյալ գրառումն է կատարել.

 

«ՅԱ ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵ․․․

-Իսկ ես Մակարյան Վահեն եմ,  ու էս երկրի համար ՇԱՏ ու ՇԱՏ բաներ ՉԵՄ ԱՐԵԼ՝ չեմ թալանել, չեմ գռփել, չեմ կողոպտել, ուրիշի մեղքերի/ հանցանքների թողության համար չեմ աղոթել, չեմ քծնել, չեմ շողոքորթել որևե մեկի հանուն անձնական շահի, չեմ դավաճանել, չեմ արտագաղթել, չեմ փախչել, սատանաների հետ գործարք չեմ կնքել, ընտրություններին կեղծիք չեմ արել, իշխանություններին չեմ հաճոյացել, նրանց արած ոչ մի վնասակար քայլին չեմ աջակցել, որևէ մեկի չեմ վաճառվել, չեմ ստել, չեմ ուրացել, անարժան ու ՀՀ իրական քաղաքացուն անվայել և անբարո կյանք չեմ վարել, մի խոսքով՝ վնաս չեմ տվել ու չեմ էլ պատրաստվում տալ!!!

Ու երևի չարժի թվարկել արդեն, թե ինչեր եմ արել․․․!!!»:

Նշենք, որ Բաղրամյան պողոտայում անցկացվող նստացույցի օրերին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի այս պահվածքը և մի քանի այլ հայտարարություններ  համացանցում դարձել են հումորի առարկա:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին