▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօր մերօրյա հերոս Արմեն Հովհաննիսյանի ծննդյան օրն է

Վերջին Բլոգը գրում է.

Արմեն Լևոնի Հովհաննիսյան (1994, հունիսի 30 – 2014, հունվարի 20, ԼՂՀ), Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի կրտսեր սերժանտ, «Արիության համար» և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի հետմահու մեդալակիր։ Ծառայում էր թիվ 49971 զորամասում, ջոկի հրամանատար էր:

Ծնվել է 1994 թվականի հունիսի 30-ին։ Ընտանիքում միակ որդին էր, ուներ երեք քույր։ Ընտանիքը ապրում է Երևանի Ավան վարչական շրջանում։ Սովորել է Երևանի Գրիգոր Բաղյանի անվան թիվ 141 հիմնական դպրոցը։ Մինչև զորակոչվելը սովորում էր Մշակույթի պետական քոլեջի վերջին կուրսում։ Զբաղվում էր քանդակագործությամբ և աշխատում էր կահույքի արտադրամասում։ Պատրաստվում էր դառնալ օպերատոր։ Ծառայությունն ավարտելուց հետո պատրաստվում էր շարունակել ուսումը։ Արմեն Հովհաննիսյանի հորեղբայրը մահացել է 18 տարեկանում, ու հայրը որդուն եղբոր անունն էր տվել:

Հերոսական մահը

2014 թվականի հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 23։ 50-ից մինչև 00։ 15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր։

Ադրբեջանցիները գիշերը հարձակվել են մեծ խմբով, սակայն Արմենը նկատել է դիվերսանտներին, զգուշացրել զինակիցներին և սկսել դիմադրությունը։ Նույնիսկ ծանր վիրավոր վիճակում նա չի ընկրկել և շարունակել է դիմադրությունը։ Դա հայկական ուժերին հնարավորություն է տվել արագ կազմակերպվել և դեն շպրտել թշնամուն, պատճառելով մեծ քանակի կորուստներ։

Արցախի Հանրապետության զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները, հավաստանշելով ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողությունները, երկու ուղղություններում էլ անցել են կազմակերպված պաշտպանության և հակառակորդին պատճառելով զգալի մարդկային և նյութական կորուստ՝ հետ շպրտել իր ելման դիրքերը։ Բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված խնդիրը արիաբար կատարելու ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը։

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանով Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։ Այդ պարգևի ամենաերիտասարդ մեդալակիրն է։

Հայկական Կիբեր Բանակի կողմից հարձակման են ենթարկվել ադրբեջանական շուրջ 30 կայքեր, ինչը հաջորդել է ադրբեջանցի հաքերների հարձակմանը։ Հայկական Կիբեր Բանակն ադրբեջանական մի շարք կայքերում տեղադրել է հերոսացած կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի լուսանկարը՝ հետևյալ գրառմամբ՝ «Հայկական Կիբեր Բանակ, Ի հիշատակ Արմեն Հովհաննիսյանի», ինչպես նաև հայրենասիրական երգեր։

Հունվարի 28-ին ՀՀ Նախագահը Արմեն Հովհաննիսյանին հետմահու պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով, նույն զորամասի երկու զինծառայողներ՝ Արիության մեդալով, ևս չորսը Մարտական ծառայության մեդալով:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին