▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխանությունը համաձայնվել է մինչև տարվա վերջ կրճատել ՀԷՑ-ի թալանի 34%-ը

ArmComedy-ին գրում է. ԵՐԵՎԱՆ–Թալանի դեմ անցկացվող ակցիաների շարքը և Բաղրամյան պողոտայի փակումը ստիպել է իշխանությանը համեմատաբար կրճատել թալանը: Իշխանությունը խոստանում է թալանը կրճատել 34%-ով արդեն այս տարվա վերում:

Նախագահը մասամբ ընդառաջ է գնացել ցուցարարներին և համաձայնվել «զգալիորեն կրճատել համատարած ալան-թալանը ՀԷՑ-ի գործունեության մեջ»: Կառավարությունը կարևորում է ցույցերը որպես կարևոր խթան թալանի դեմ պայքարի հարցում:

 «Այդ թալանի կրճատումը կհատուցվի պետբյուջեի հաշվին», – Պոնչ

«Այ, հիմա որ սենց տոշնի բացատրեցին, որ դեմ են թալանին, մի բան կանենք», – նշում է թալանի դեմ նորաստեղծ հանձնաժողովի նախագահ Պոնչը: «Մենք միշտ էլ ուզեցել ենք պայքարել թալանի դեմ, պարզապես անընդհատ ականջի հետև ենք գցել: Բայց հիմա որ սենց շուխուռ եղավ, արդեն ոնց-որ ուզած չուզած կբզբզանք», – վստահեցրեց հակաթալանային հանձնաժողովի էդ մարդը

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կյաքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին