Վաշինգտոնում ՀՀ դեսպանատան առջեւ բողոքի ցույցի դուրս եկած վաշինգտոնաբնակ հայերն իրենց աջակցությունն էին հայտնում Երեւանի Բաղրամյան փողոցի վրա անցկացվող ցույցի մասնակիցներին:՛՛ Մենք ուզում ենք ասել մեր ընկերներին, որ իրենց հետ ենք, իրենց կողքին՝՝,-նշեց ցուցարարներից Գայանե Մանուկյանը։
Ցուցարարներին էր միացել նաեւ քաղաքական վերլուծաբան, ՛՛The Armenian Reporter՝՝ շաբաթաթերթի նախկին խմբագիր Էմիլ Սանամյանը: Նրա խոսքերով, վերջին մի քանի օրերի իրադարձությունները ոգեշնչել են իրեն, քանի որ, ասում է նա, սա փաստում է Հայաստանում քաղաքացիական ակտիվ հասարակության գոյության մասին: Սանամյանը հավելում է, որ ուկրաինական Մայդանից հետո հետխորհրդային երկրներում բողոքի ցույցերը վախով են ընկալվում, սակայն հայաստանյան այս փորձը ապացուցում է, որ ժողովուրդն ունի իր պահանջները բարձրաձայնելու իրավունք։