▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիեւը մրցանակ է հանձնել հայազգի մարզիկին. ադրբեջանական ԶԼՄ-ների թոփ տեսանյութը

yerkirmedia.am-ը գրում է, Ադրբեջանի լրատվամիջոցները շրջանառում են մի տեսանյութ, թե ինչպես է երկրի նախագահ Իլհամ Ալիեւն առաջին Եվրոպական խաղերի բռնցքամարտի հաղթողների պարգեւատրման արարողությանը մրցանակ հանձնում Ուկրաինան ներկայացնող հայազգի Գեւորգ Մանուկյանին:

Ի դեպ, Գեւորգն արծաթե մեդալ է նվաճել 91 կգ քաշայինների կարգում: Տեսանյութն արձանագրել է այն դրվագը, որում երբ հնչում է հայազգի երիտասարդի անունը, հանդիսատեսի շարքերից մերթ ծափողջյուններ, մերթ էլ, որպես դժգոհության նշան՝ սուլոցներ են լսվում: Ալիեւը ձեռքի շարժումով շրջվում է դեպի սուլոցները, որոնք այդ պահին դադարում են, ապա հանձնում է մեդալը:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին