▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որո՞նք են այս սեզոնի հակաթրենդները

Ոճաբան Վահան Խաչատրյանն առօրյա հագուստում նախապատվությունը տալիս է հարմարավետությանը։ Այս սեզոնի թրենդներն ու հակաթրենդները նշելիս նա հենց այդ սկզբունքով էր առաջնորդվում։ Զրույցում Վահանն ասաց, որ չի հետևում հայ աղջիկների հագուկապին, այդ իսկ պատճառով մի փոքր դժվարանում է նշել հակաթրեդներ։ Եվ այսպես, ըստ Վահանի, հակաթրենդ են՝

Երկարաճիտ  կոշիկներ

Չարժե ամռանը հագնել երկարաճիտ  կոշիկներ. անկախ նրանից՝ դրանք ամառային են, թե՝ ձմեռային, տեսքով դրանք ձմեռային են։ Ամռանը կարելի է հագնել շատ ավելի թեթև ու հարմարավետ կոշիկներ։

Արհեստական ամեն բան

Հակաթրենդ են ամռանը շատ ծանր շպարը, արհեստական մազերը, արհեստական շրթունքները, նկարված հոնքերը. սրանք ինձ համար շատ ավելի մեծ հակաթրենդ են, քան  սխալ հագուստը։

Կաշվե հագուստ

Կաշվե հագուստն այս սեզոնին ևս հակաթրենդ է, քանի որ հագուստն ընտրելիս պետք է հաշվի առնել կլիմայական պայմանները։

Չափի զգացում չունենալը

Երեկույթի գնալիս շատ շքեղ զգեստի հետ չպետք է օգտագործել չափից ավելի շատ զարդեր, ճոխ վարսահարդարում և դիմահարդարում։ Շքեղ զգեստի հետ պետք է մինիմալ զարդեր օգտագործել և հակառակը՝ շատ պարզ զգեստի հետ օգտագործել աչքի ընկնող ճոխ զարդ։ Պետք է չափի զգացողություն ունենալ։

Աղբյուրը` Վերջին Բլոգ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին