▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր մանրամասներ 38-ամյա կնոջ սպանության դեպքով. երեխաները դեպքի պահին քնած են եղել

Pastinfo-ն գրում է, որ  նոր մանրամասներ է հայտնի դարձել Քանաքեռում 38-ամյա կնոջ սպանության դեպքով: Ամուսինների միջև վիճաբանությունը ծագել է խանդի հողի վրա:

 Մասնավորապես՝ ամուսինը կնոջը կասկածել է իրեն դավաճանելու մեջ և ստիպել է, որ խոստովանի, թե ում հետ է իրեն դավաճանում:

 Ամուսինը կասկածել է, որ կինն իրեն դավաճանում է ոստիկանի կամ «ջրի մարդու» հետ, ապա ստիպել է, որ կինը ձեռքը դնի տանը եղած Աստվածաշնչի վրա և խոստովանի՝ պայման դնելով:

 Մեզ հայտնի է դարձել, որ ամուսիններն ունեն 2 աղջիկ երեկա՝ 15 և 19 տարեկան, դեպքի պահին երեխաները ննջասենյակում քնած են եղել։ Սպանությունից հետո հայրը մտել է նրանց ննջասենյակ, արթնացրել և  մեծ աղջկանից բացատրություններ պահանջել։ Աղջիկները լսել են իրենց մոր շնչառության ձայնը, փորձել են գնալ օգնության, սակայն հայրը բանալիով փակել է դուռը և թույլ չի տվել։

 Ի վերջո, նրանց հաջողվել է վերցնել բանալին ու բացել դուռը և հայտնաբերել իրենց մորը բազմոցին՝ արյան մեջ։ Անմիջապես զանգել են շտապօգնություն, բայց արդեն ուշ է եղել. շտապօգնությունը ժամանելով արձանագրել է կնոջ մահը:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին