▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանցի գործարար Գերման Ստերլիգովը վաճառել է ունեցվածքը եւ մեկնել Ղարաբաղ

galatv.am-ը գրում է. Ռուսաստանցի գործարար Գերման Ստերլիգովը հեռացել է Ռուսաստանից եւ մեկնել Լեռնային Ղարաբաղ,-հաղորդում է BBC-ն: Նա  վաճառել իր ունեցվածքը` նախիրը, ավտոմեքենաները:

Սոցցանցի իր էջում Գերման Ստերլիգովը տեղադրել է իր կողպված տան լուսանկարը եւ գրություն. «Սա Սլոբոդայի թարմ լուսանկարն է` ի ուրախություն Ռուսաստանի թշնամիների: Դեռ վաղ եք ուրախանում, կգա օրը և մենք կվերադառնանք: Փառք Հիսուս Քրիստոսին: Գերման Ստերլիգով եւ որդիներ»:

Նրա օգնականը` Պոլինա Սիրոտան հաստատել է, որ Ստերլիգովն ընտանիքի անդամների հետ մեկնել է Լեռնային Ղարաբաղ, իսկ թե երբ կվերադառնա` հայտնի չէ, սակայն անպայման կվերադառնա:

Գերման Ստերլիգովի փաստաբան Արթուր Հայրապետովը հայտնել է, որ գործարարի հետ անընդհատ կապ է պահպանում: Փաստաբանը պնդել է, որ գործարարը դեռ կվերադառնա, քանի որ նա չի վաճառել Մերձմոսկովյան Սլոբոդայի իր հողատարածքը եւ ձիերին:

Ստերլիգովը հայտնի է որպես Ռուսաստանի առաջին ապրանքային բորսայի հիմնադիր եւ հասարակական մի շարք նախագծերի նախաձեռնող: Վերջին տարիներին նա ապրում էր գյուղում:

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին