▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անտառի խարխուլ տնակում ապրողները մեր օգնության կարիքն ունեն

«Հույս Հային» բարեգործական նախաձեռնության հերթական այցելության ընթացքում ծանոթացանք Ալմարա Բաղմանյանի բազմանդամ ընտանիքի դառը ճակատագրին: 39-ամյա Ալմարան երեք երեխաների հետ ապրում է Իջևան քաղաքից դուրս՝ անտառում գտնվող կիսախարխուլ տնակում: Եկամտի որևէ աղբյուր չունեն, զբաղվում են միայն տնամերձ փոքրիկ հողամասը մշակելով: Ընտանիքը ծայրահեղ աղքատության մեջ է գտնվում, բացակայում են սանիտարահիգիենիկ տարրական պայմանները: Մեր այցելության ընթացքում տեսանք, որ չունեն էլեկտրաէներգիա, քանի որ այրվել են էլեկտրալարերը, իսկ իրենք հնարավորություն չունեն նոր էլեկտրալարեր գնելու: Բառեր չկան, որ նկարագրենք, թե ինչպիսի սարսափելի պայմաններում են ապրում այս մարդիկ: Տնակի ներսում խավար էր, տան փայտե պատերը հին էին ու միմյանցից բավականին հեռացած: Վատառողջ Ալմարայի խոսքերով արդեն 15 տարի է, ինչ բնակվում են անտառի գտնվող տնակում: Ալմարան և իր 21-ամյա աղջիկը՝ Մերին աշխատանք են փնտրում, որպեսզի կարողանան վաստակել հանապազօրյա հացը, իսկ 11-ամյա Կարենն ու 6-ամյա Կառլենն երազում են, որ մի օր կուշտ կքնեն և նոր ու գեղեցիկ շորեր, ինչպես նաև դպրոցական պարագաներ կունենան բարի մարդկանց շնորհիվ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին