▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա առաջին հերթին անգրագիտություն է, սակայն բավականին վտանգավոր

 

Հայկական լրատվադաշտում այս պահին թիվ մեկ թեման թերևս Սյունիքի մարզպետի որդու` Տիգրան Խաչատրյանի ձերբակալության մասին լուրն է: Համացանցային լրատվականների համար, նմանատիպ լուրի կարևորությունն ինքնին հասկանալի է, սակայն այն, որ Հանրային հեռուստատեսության լրատվականի եթերից է հնչում այս լուրը, ինձ անկեղծ ասած զարմացրեց մի քանի պատճառներով.
նախ, ինչ սենսացիոն կամ տարօրինակ բան է այն, որ քրեական գործով մարդ են ձերբակալում: Սա շատ սովորական երևույթ է, գոնե ըստ իս.
բացի այդ, եթե իհարկե հարցն այնքան կարևոր էր, որ մեջտեղում բարձրաստիճան պաշտոնյա կար խառնված, ապա կարելի էր, որ ամենշաբաթյա ոստիկանական լրատվական հեռուստածրագրի շրջանակում այն լիներ, թեկուզ և առաջին տեղում, բայց ոչ երբեք երկրի թիվ մեկ լրատվական ծրագրում: Սա առաջին հերթին անգրագիտություն է, սակայն բավականին վտանգավոր: Ինչ տպավորություն կստանամ ես նման լուրը էկրանից ստանալով. առաջին տպավորությունս հետևյալն է. ուրեմն անպատժելիությունն այնքան մեծ տոկոս ունի Հայաստանում, որ կարողացել են մի պաշտոնյայի զավակի ձերբակալությունը գլուխ բերել ու սարքել են երկրի թիվ մեկ թեման: Ընդ որում, հարցը միջազգային կարգի հանցագործության մասին էլ չէ, որ ասենք լավ, ամբողջ աշխարհի ուշադրությունն է սևեռված դրա վրա: Խոսքն այստեղ տեղական մակարդակի մասին է և ոչ ավելին: Ուրեմն ինչ կարելի է եզրակացնել. թեմայի սղությունն ամառային այս շոգին բերել է մասնագիտական որակական անկման, թե այլ խնդիր կա այստեղ Հանրայինի մոտ:

Հայկական լրատվադաշտում այս պահին թիվ մեկ թեման թերևս Սյունիքի մարզպետի որդու` Տիգրան Խաչատրյանի ձերբակալության մասին լուրն է: Համացանցային լրատվականների համար, նմանատիպ լուրի կարևորությունն ինքնին հասկանալի է, սակայն այն, որ Հանրային հեռուստատեսության լրատվականի եթերից է հնչում այս լուրը, ինձ անկեղծ ասած զարմացրեց մի քանի պատճառներով.նախ, ինչ սենսացիոն կամ տարօրինակ բան է այն, որ քրեական գործով մարդ են ձերբակալում: Սա շատ սովորական երևույթ է, գոնե ըստ իս.բացի այդ, եթե իհարկե հարցն այնքան կարևոր էր, որ մեջտեղում բարձրաստիճան պաշտոնյա կար խառնված, ապա կարելի էր, որ ամենշաբաթյա ոստիկանական լրատվական հեռուստածրագրի շրջանակում այն լիներ, թեկուզ և առաջին տեղում, բայց ոչ երբեք երկրի թիվ մեկ լրատվական ծրագրում: Սա առաջին հերթին անգրագիտություն է, սակայն բավականին վտանգավոր: Ինչ տպավորություն կստանամ ես նման լուրը էկրանից ստանալով. առաջին տպավորությունս հետևյալն է. ուրեմն անպատժելիությունն այնքան մեծ տոկոս ունի Հայաստանում, որ կարողացել են մի պաշտոնյայի զավակի ձերբակալությունը գլուխ բերել ու սարքել են երկրի թիվ մեկ թեման: Ընդ որում, հարցը միջազգային կարգի հանցագործության մասին էլ չէ, որ ասենք լավ, ամբողջ աշխարհի ուշադրությունն է սևեռված դրա վրա: Խոսքն այստեղ տեղական մակարդակի մասին է և ոչ ավելին: Ուրեմն ինչ կարելի է եզրակացնել. թեմայի սղությունն ամառային այս շոգին բերել է մասնագիտական որակական անկման, թե այլ խնդիր կա այստեղ Հանրայինի մոտ:

Արման Գրիգորյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին