▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիևի նոր ծաղրանկարը` ադրբեջանական համացանցային ռեսուրսի կողմից

Շաիք Ջաֆաով, ադրբեջանական համացանցային ռեսուրսի՝ Մեյդան-ԹՎ-ի նոր ծաղրանկարիչներից: Այն, ինչ նյութերում և վերլուծություններում գրելը կարող է վտանգ հանդիսանալ ադրբեջանցի լրագրողների համար, վերջիններս արտահայտում են համանման նկարների միջոցով: 

Բավականին կարևոր ու նուրբ թեմա է շոշափված: Փակելով մտավորականների ճաղերի հետևում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սնում է մնացյալ, թերահավատ զանգվածին Ղարաբաղը հետ բերելու միֆով, որը միշտ օդից կախված է, և օդից կախված էլ մնալու է: Ահա այսպիսի մեկ բովանդակալից նկարով փշրվում է ադրբեջանական պետական քարոզչության կարևորագույն թեզերից մեկը: Հարկ է արձանագրել, որ տվյալ պարագայում ուշադրության է արժանի այդ թվում այն հանգամանքը, որ Ղարաբաղի վերադարձի՝ միֆ լինելը սկսում է գիտակցել նաև շարքային ադրբեջանցին՝ ելնելով սույն լուսանկարին ուղեկցող բազում մեկնաբանություններից...

Անի Մարգարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին