▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ տղաները` մինչամուսնական սեռական կյանքի մասին

Wedding.am-ը գրում է. Հայ հասարկության շրջանում «կույս» հասկացությունն իրենից ներկայացնում է կարծրատիպերի, ավանդույթների և ժամանակակից մոտեցումների «հակամարտություն»:

Մինչամուսնական սեռական կյանքի արգելքին «աջակցում» են հայկական ավանդկան բոլոր կանոն-օրենքները:

Որոշ մշակույթներում ընդունելի են չամուսնացած չափահասների միջև փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերությունները, իսկ որոշ երկրներում էլ կան չգրված, բայց ամուր օրենքներ, որոնք արգելում են կամ չեն հանդուրժում մինչամուսնական սեռական կյանքը:

Այսօր հայ երիտասարդների շրջանում նկատվում է սեռական կյանքի նկատմամբ գիտելիքների մակարդակի բարձրացման միտում: Պետք է նկատել սակայն, որ մեր հասարակությունը հաճախ է խառնում աղջկա «կույս» բառի բարոյական և ֆիզիոլոգիական հասկացությունը, չմոռանանք` դրանք տարբեր երևույթներ են:

Այնուամենայնիվ, ի՞նչ են մտածում հայ տղաները մինչամուսնական սեռական կյանքի մասին: Wedding.am-ը փորձեց պարզել նրանց վերաբերմունքը տվյալ թեմայի հետ կապված, հասկանալու համար նաև, թե ժամանակակից հայացքների ի՞նչ նոր «ձերքբերումներ» է գրանցել հայ երիտասարդությունը և մշակութային ի՞նչ փոփոխություններ ունենք արժեհամակարգային շրջանակում:

b414026a85dd

28-ամյա Իոսիֆը կարծում է, որ ի տարբերություն որոշ հայ տղաների, ովքեր ցույց են տալիս, որ ժամանակակից կյանք և մտածելակերպ ունեցող անհատներ են, սակայն իրականում չեն ընդունում մինչամուսնական սեքս ասվածը, ինքն այդ ամենին շատ նորմալ և դրական մոտեցում է ցուցաբերում:

«Ես գտնում եմ, որ երբ կա հարաբերություն և կիրք, ուրեմն չպետք է զսպել ցանկություններն ինչ-որ ադաթներ պահելու համար: Ես ունեմ նաև որոշակիորեն բժշկական կրթություն և կարծում եմ, որ սխալ է զսպել կիրքն ու ցանկությունները: Գիտեք՝ սիրով զբաղվելը արվեստի մի ճյուղ է, որին պետք է կարողանալ ճիշտ տիրապետել: Չգիտեմ, որքանով եմ ճիշտ, որքանով սխալ կամ աննորմալ խոսում, սակայն կա մեկ ճշմարտություն և դա սեքսն է: Չսիրել սիրելիին ֆիզիկապես մինչ ամուսնանալը՝ համարում եմ աննորմալություն, քանի որ չի կարելի կյանքը կապել մեկի հետ, ում չես ճանաչում անկողնում»,- կարծում է Իոսիֆը:

45

34- ամյա Արթուրը տիպիկ հայ երիտասարդի կերպար է ներկայացնում :

«Ես շատ լավ եմ հասկանում, թե ինչ է կյանքը, ինչ է սեքը ու սեռական կիրքը, բայց ինձ համար աղջիկը պետք է լինի թե՛ բնույթով, թե՛ ֆիզիոլոգիապես հայուհի, ես չեմ ընդունում մինչամուսնակ սեքսը: Հայ աղջիկը պետք է պահի իր առաքինի կերպարը ամեն հարցում: Նա անկողնում էլ չպետք է մոռանա որ հայ է: Թողեք էտ մոդայիկ մտածելակերպը «ամերիկաներին», մենք հայ ենք, հայ, ժողովուրդ»,-նշում է Արթուրը:

30-ամյա Հովհաննեսը նույնպես դեմ չէ մինչամուսնական սեռական կյանքին:

«Ես նորմալ եմ վերաբերվում մինչամուսնական սեքսին, բայց գիտեմ նաև, որ շատերը ցույց են տալիս, թե ունեն ժամանակակից հայացքներ, սակայն չեն ընդունում մինչամուսնական սեռական կյանքը, նրանց մոտ ավանդական դրսևումներ են, որոնց չեն դավաճանում»:

Իհարկե, մինչամուսնական սեռական կյանքը անհատական հարց է, և յուրաքանչյուր զույգի որոշելիքը, չէ՞ որ սիրո և ներդաշնակության գրավականը, երբեմն, իսկապես կույս լինելու մեջ չէ. այս բառն իրենից ենթադրում է մաքուր և անմեղ լինելու բնութագիրը, իսկ կյանքում ամենչ ինչ հնարավոր է, ուղղակի փորձենք լինել ողջամիտ, առաքինի և մաքուր բնույթով, իսկ մնացած բոլոր հարցերը պահանջում են առողջ մոտեցումներ և աշխարհընկալումներ, որոնց պարբերաբար պետք է հղկել:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին