▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օբաման պարել է Քենիայի նախագահի հետ

 

Քենիա կատարած երկօրյա այցի ընթացքում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պարել է երկրի ղեկավար Ուհուրու Քենիատայի, նրա տիկնոջ և այլ պաշտոնատար անձանց  հետ:
 
Ինչպես հաղորդում է  Russia Today-ը` նախագահների հանպատրաստից պարը տեղի է ունեցել երեկ երեկոյան: Հաղորդվում է, որ ԱՄՆ նախագահի այցելության առթիվ ընդունելության ժամանակ ելույթ է ունեցել տեղի Sauti Sol երաժշտական խումբը:
 
Առաջինը պարելու է դուրս եկել Օբաման, որին էլ միացել է Քենիայի նախագահական զույգը և միջոցառման այլ հյուրեր: Նրանք կատարել են ավանդական քենիական պար, որից հետո Օբաման երգել է մեկ այլ հնչող ստեղծագործության բառերը:

Քենիա կատարած երկօրյա այցի ընթացքում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պարել է երկրի ղեկավար Ուհուրու Քենիատայի, նրա տիկնոջ և այլ պաշտոնատար անձանց հետ: Նրանք կատարել են ավանդական քենիական պար, որից հետո Օբաման երգել է մեկ այլ հնչող ստեղծագործության բառերը:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր հոր հայրենիքում՝ Քենիայում, ընթրել է տատիկի եւ ընտանիքի մյուս անդամների հետ:

Հիշեցնենք, որ Օբաման ժամանել է  Քենիա, որտեղ նրան դիմավորել է երկրի նախագահ Ուհուրու Քենիաթան: Օբաման պետք է մասնակցի ձեռներեցության գագաթնաժողովին եւ բանակցություններ վարի առեւտրի ու ներդրումների, ինչպես նաեւ ահաբեկչության դեմ պայքարի հարցերով: 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին