▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բժիշկները բացատրել են, թե ինչու է հարկավոր ամռանը շատ ձմերուկ ուտել

Վերջին Բլոգ-ը գրում է.

Ձմերուկը ամենասննդարար մթերքներից մեկն է: Առաջին հերթին այն օգնում է նիհարել: Ինչպես հայտնի է, այն պարունակում է ցիտրուլին ամինաթթուն, որը երիկամներում արգինինի է վերածվում: Այդ միացությունն էլ կանխում է ճարպային բջիջներում ճարպի կուտակումը: Ընդ որում, ցիտրուլինի ազդեցության տակ ճարպային բջջիջները ավելի քիչ ճարպ են արտադրում:

Ցիտրուլինը արագացնում է լեյկոցիտների մատակարարումը մաշկի վնասված մասեր։ Հետևաբար, նոր հյուսվածքների ձևավորման գործընթացը և վերքերի ապաքինումն ավելի արագ է կատարվում:

Ձմերուկը А վիտամինի աղբյուր է հանդիսանում, փոխանցում է Meddaily-ն: Այն պաշտպանում է տարիքային մակուլյար դեգեներացիայից և հավկուրությունից: Վիտամին А-ն պահպանում է մաշկի երիտասարդությունը, ատամները, ոսկորները, փափուկ հյուսվածքները, լորձաթաղանթը:

Ձմերուկը բարելավում է սրտանոթային համակարգի աշխատանքը: Մասնավորապես, այն չի թողնում, որպեսզի խոլեստերինի մակարդակը բարձրանա: Ձմերուկ նվազեցնում է մարմնի ջերմաստիճանը և արյան ճնշման ցուցանիշները: Այդ պատճառով էլ ձմերուկը ջերմային հարվածի լավագույն պաշտպաններից է: Այն խթանում է քրտարտադրությունը, հովացնում է մարմինը:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին