▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

17-ամյա պատանին երազում է քայլել. նրան վիրահատություն է անհրաժեշտ

Հովիկ Յուրիկի Բաղդասարյանը ծնվել է 1998թ. Երևանում, ապրում է մայրիկի հետ: 2011թ. Արաբկիր ԲԿ-ի օրթոպեդիայի կլինիկայում երեխայի մոտ ախտորոշվել է մանկական ուղեղային կաթված, սպաստիկ քվադրիպլեգիայով, ծնկան հոդերի ծալիչ կոնտրակտուրա: 08.11.11թ. Հայաստանում կատարվել է վիրահատություն, հետո երեխան վիրահատվել է ՌԴ Տուլա քաղաքում, որից հետո նրա վիճակը բավականին փոխվել է, սկսել է ինքնուրույն քայլել, նույնիսկ բակում խաղալ հասակակիցների հետ: Վիճակն ավելի կարգավորվելու համար հերթական վիրահատությունը կատարում են Հայաստանում և տղան վիրահատությունից հետո ավելի լավ քայլելու փոխարեն գամվում է անվասայլակին: Հիմա նրանց հնարավորություն է ընձեռնվել կրկին կատարել վիրահատություն Տուլա քաղաքում, սակայն հնարավորություն չունենալու պատճառով չեն կարողանում այն իրականացնել: Վիրահատության արդյունքում Հովիկը կրկին կարող է քայլել և դրա համար նրանց անհրաժեշտ է ընդամենը 2000 դոլար, որի հայթայթման համար Հովիկի ծնողները դիմում են բարի մարդկանց աջակցությանը:
Գոհար Գրիգորյանի հեռախոսահամարն է՝ +37455 711 285:
Հովիկի մայրիկի՝ Գոհար Գրիգորյանի անունով «ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ում բացվել են հաշվեհամարներ՝
ՀՀ  դրամ 220491635847000, ՌԴ ռուբլի՝  220491630046958, ԱՄՆ  դոլար՝ 220491631051001, Եվրո՝ 220491630368002; SWIFT CODE:22:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին